«Գամալեա» կենտրոնը կողմ է «կորոնավիրուսային անձնագրեր» տալու գաղափարին: Տեղեկությունը փոխանցում է «Մոսկվա 24» ռուսական պետական հեռուստաալիքը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ:
Կառավարությունը «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 10 տարով տրամադրված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին», ազատել է 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից։
Ղեկավարությունը տեղում չէ, ոչ մի բան իր տեղում չէ։ Ինչ լավ բան կա։ Տուն-տեղ թողել, եկել ենք։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն անձամբ կհայտնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին:
«Ընդհանուր առմամբ Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան սերտ համագործակցել Ռուսաստանի հետ՝ լուծելով իր բոլոր հարցերը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը կարողացավ հասնել նրան, որ այդ կենտրոնը չլինի հենց Արցախում, ինչի հույսը Թուրքիան ուներ, և ինչի պատճառով բանակցությունները երկարաձգվեցին։ Ռուսական կողմը կարողացավ հասնել նաև նրան, որ այդ կենտրոնն ունենա շատ փոքր լիազորություններ, սակայն, ինչպես երևում է՝ շատ բան այս հարցում պարզ կդառնա Սոչիի բանակցություններից հետո, որոնք այս տարվա վերջինը կլինեն, և դրանք էականորեն կանդրադառնան Ղարաբաղյան թեմատիկային ու կենտրոնի տեխնիկական հարցերին»,- ասաց նա։
Մոտ երկու շաբաթ առաջ խաղաղ ակցիայի մասնակցին դիտավորությամբ մարմնական ծանր վնաս պատճառած դավաճանի աջակից դավաճանը մինչ օրս հանգիստ շրջում է ու փորձում «վերևներից» ստանալ քրեական պատասխանատվությունից խուսափելու երաշխիքները։
Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում Առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռի միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակ ուղղությամբ:
Ադրբեջանական ավտոշարասյունը հայկական Շոշ գյուղով ուղևորվում է Շուշի
Ուգանդայի և Կոնգոյի սահմանին գտնվող Ալբերտ լճում նավի խորտակվելու պատճառով առնվազն 26 մարդ է զոհվել:
Հիշո՞ւմ եք պատերազմի 44 օրերին որքան կեղծ ու շինծու ձայնագրություններ էին շրջանառվում դավաճան Նիկոլի ֆեյքերի ՊՈԱԿ-ից։ Այդ կեղծ ձայնագրությունները ստեղծելով ու տարածելով՝ Նիկոլի անբարոյական քարոզչամեքենան հանրությանը փորձում էր խաբել, թե ազատագրվել է Գետաշենն ու Շահումյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ նշելով՝ հիմա էլ նույնն են անում:
Մահացել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մայրը:
Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից:
Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։ Ազգը բանակ դարձած՝ ոտքի կանգնեց պաշտպանելու հող հայրենին։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակուցն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են երկուշաբթի օրը դադարեցնել ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները։
Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն իր աշխատանքները կսկի հունվարից:
Ռուսական խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում, որպեսզի չխախտվեն կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները:
ԱՄՆ Թենես նահանգի Նեշվիլ քաղաքում Սուրբ Ծննդյան առավոտյան պայթել է կայանված ֆուրգոն, ինչի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, ողջ նահանգում խափանվել են կապի համակարգերը:
Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 147 զինծառայողի անուն։
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ականապատման աշխատանքներ կատարելիս մայիսի 4-ին Ջաբրայիլում զոհված 32-ամյա պայմանագրային ծինծառայող, մայոր Տարոն Պողոսյանի ընտանիքն օգնության կարիք ունի:
Լիբանանի հետ սահմանին գտնվող Ուդեյսի բնակավայրի շրջանում Իսրայելի բանակի պարեկային ծառայության ճանապարհին պայթուցիկ սարք է գործել:
Կյանքի 99-րդ տարում մահացել է խորհրդային հետախույզ, բրիտանական MI6 կազմակերպության նախկին սպա Ջորջ Բլեյքը:
Ճապոնիայի Սապպորո քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկը մխրճվել է մանկապարտեզի շենքի մեջ:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, Ներքին գործերի նախարարության հետ համատեղ ահաբեկչություն են կանխել Մախաչկալայում:
Հայաստան երկրի վերջնական քայքայումը որպես նպատակ ունեցող ստահակի բոլոր քայլերը չարիքի դրսևորումներն են։
Արտահերթ ընտրությունների գաղափարը, որոնց միջոցով Փաշինյանը ցանկանում է ինքնամաքրվել, ընդամենը երկրում քաոս է մտցնելու՝ իր բոլոր աղետալի հետևանքներով։ Բոլոր՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, բարոյական վնասներից բացի,տեխնիկական առումով ևս հնարավոր ընտրությունները ունեն «հետաքրքիր» կանխատեսելի հետևանքներ.
Փոքրիկ և քինախնդիր մարդը`Նիկոլը, հրահանգել է իր խորհրդարանական կամակատարներին երկուշաբթի օրը ինձ զրկել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Փոքրիկ քինախնդիրը երկար տանջվեց, ԱԱԾ-ներին ու իրավապահներին կեղեքեց, որ իմ հանդեպ գոնե մի ինչ-որ քրեական գործ հորինեն` չստացվեց:
Կապիտուլյացիայից հետո ամենամեծ վատությունը, որը կարելի էր անել Հայաստանին, արագ արտահերթ ընտրություններն են։ Դա նշանակում է՝ երկրում առնվազն 3-4 ամիս անիշխանություն՝ գործող խորհրդարանի լուծարում, նախընտրական փուլ, նոր վարչապետի ընտրություն, կառավարության ձևավորում, նոր կառավարության՝ հունի մեջ ընկնել։