«Դավաճանի հետնահանջի քայլերն են անգամ դավաճանական». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավաճանի հետնահանջի քայլերն են անգամ դավաճանական։

Հասկացել է, որ սեփական կաշվի փրկությունը վարչապետի աթոռն օգտագործելով այլևս երկար տևել չի կարող։

Հայաստան երկրի վերջնական քայքայումը որպես նպատակ ունեցող ստահակի բոլոր քայլերը չարիքի դրսևորումներն են։

Չկա որևէ այլ միտում։
Չկա որևէ այլ նպատակ։

Առավել ևս չկա իրավիճակից հայանպաստ լուծումներ գտնելու ցանկություն։

Կործանարարը ցանկանում է իրավաքաղաքական գործընթացների իմիտացիայով ամրագրել թրքամետ իրականությունը։

Դավաճանի առաջարկած որևէ օրակարգ չի կարող բովանդակային քննարկման նյութ դառնալ։

Դավաճանի կողմից որևէ հրավերի ընդունման հավանականությունը պիտի լինի զրոյական։

Կեղծիքի, խաբեության զուգահեռ արհեստածին իրականության հովանավորը, որոշել է գնահատականներ հնչեցնել և իրավիճակի ղեկը վերադարձնել իր ծախված ձեռքը։ Նիկոլը հիանալի զգում է չթուլացող ճնշումը։

Մնացել է այդ ամենի արդյունքը հանձնի թղթին և հանձնվի արդարադատությանը»։

 

Դավաճանի հետնահանջի քայլերն են անգամ դավաճանական։
Հասկացել է, որ սեփական կաշվի փրկությունը վարչապետի աթոռն օգտագործելով…

Posted by Karen Avagyan on 2020 թ. դեկտեմբերի 26, շաբաթ

 

Տեսանյութեր

Լրահոս