Բաժիններ՝

Մենք պետք է պատրաստվենք Օլիմպիական խաղերին. Գևորգ Ալեքսանյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կշարունակի նախապատրաստվել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Առցանց ասուլիսի ընթացքում այս մասին խոսեց հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

Ալեքսանյանի խոսքով` ըմբիշները բավականին երկար ժամանակ են սպասել աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը: «Գավաթի խաղարկության նախապատրաստական փուլը մեր նախագծածով չի անցել: Պատերազմական իրավիճակը թույլ չտվեց հավաք անցկացնել և մասնակցել միջազգային մրցաշարի: Պատրաստվեցինք մեր ձեռքի տակ առկա հնարավորությունների սահմաններում»,-ասաց նա:

Մարզիչները հոգ չեն մի քանի մարզիկների ելույթներից, իսկ ոմանց գոտեմարտերի վրա ազդեցություն ունեցան մրցավարները: Հավաքականի համար դեռևս հստակ չեն 2021 թվականի անելիքները: Հնարավոր է, որ Եվրոպայի առաջնությունը չանցկացվի, ինչը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: «Անկախ կորոնավիրուսի հետագա տարածմանը կամ Օլիմպիական խաղերը կանցկացվեն թե, ոչ, մենք պետք է պատրաստվենք խաղերին»,-շեշտեց մասնագետը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում նվաճեց երկու մեդալ` 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը` բրոնզե մեդալակիր: Թիմային հաշվարկով ընտրանին 6-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս