Բաժիններ՝

Ղրղզստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով

Ղրղզստանի նախագահի պարտականությունները կատարող Տալանտ Մամիտովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: Այս մասին Մամիտովն ասաց ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

«Ղրղզստանը մտահոգությամբ ու խաղաղության արագ հաստատման հույսով էր հետևում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործողություններին: Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով և դիվանագիտական մեթոդներով կարգավորման կողմից, և հույս ունենք, որ այս փուլում առկա համաձայնությունները պայմաններ կստեղծեն երկխոսության շարունակման համար»,- ասաց Մամիտովը:

Ղրղզստանի նախագահը բարձր գնահատեց Ռուսաստանի դերը` կրակի դադարեցման գործում:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածություն է ստորագրվել` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031