Չարենցավանի «Վան»-ի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի կարծիքով ակումբը դեռ մեծ աշխատանք ունի կատարելու սխալները շտկելու ուղղությամբ:
Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցավ քննարկում՝ քննչական մարմինների ղեկավարների, գլխավոր դատախազի և մի շարք դատավորների/ դատարանների նախագահներ և այլն/ ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության թեման քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերն էին: Ինքնին պաշտոնական հաղորդագրությունը վկայում է անօրինական գործուղության մասին։
Բարձրաստիճանների խնդրահարույց պարգևատրումների մասին խոսելիս վարչապետը պարբերաբար խոստանում էր պետական հատվածի վարձատրության կարգավորումներում համակարգային նոր լուծումներ:
Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի կողմից խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, թվում էր, թե հայ հասարակությունը տեսել է ամեն ինչ, սակայն նա ամեն օր վարքագծային ու կառավարման հմտության բացակայության այնպիսի ցածր նշաձողեր է սահմանում, որ յուրաքանչյուր օր մտածում ես՝ այսօ՞ր ինչ է անելու:
Հայկակ Արշամյան, Ձեր՝ հեռախոսազանգերի աշխատանքի վատ կազմակերպման պատճառով մենք կորցրել ենք մոտ 3 մլն դոլար, որովհետև մոտ 10 հազարից ավել հեռախոսազանգ ենք բաց թողել, իսկ հեռուստամարաթոնի ընթացքում անձի կողմից միջինը 300 դոլոր նվիրատվություն է եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ամերիկաբնակ հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է ստացվել, որ համահայկական հիմնադրամին ուղղված գումարները չեն ծառայել իրենց նպատակին:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ բոլոր մարզերի ղեկավարներին՝ խնդրելով վերջիններիս հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
Այսօր Էջմիածնի զորամասի առջև անհետ կորած զինծառայողներին գտնելու հույսով ակցիա անցկացնող քաղաքացիներին բարկացրել էին վարչապետի օգնականի հնչեցրած պնդումները իրենց հետ ունեցած հանդիպման ժամանակ, թե Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներում չեն կարողանում որոնողական աշխատանքներ կատարել:
Անհետ կորածների հարազատները ՊՆ-ի դիմաց են. ՈՒՂԻՂ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկում է Ադրբեջանին հանձնել Լաչին (Բերձոր) քաղաքը և ստեղծել նոր միջանցք, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ինչպես հայտնում է Moscow-Baku կայքը, այս մասին Ալիևն ասել է իր ուղերձում, որում անդրադարձել է Լաչինի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցմանը։
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լաչինն էլ մեր վերահսկողությունից դուրս եկավ: Արցախի հետ կապը այլևս կախված է միայն ռուսների բարի կամքից։ Է՞ս էիք ուզում, դավաճաններին պաշտպանող դավաճաններ:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու և խորհրդարանում աշխատանքը որպես անկախ պատգամավոր շարունակելու որոշման մասին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 1.3-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 22-ամյա ուղևոր Մարտին Մկրտչյանը մահացել է, իսկ 35-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Վիսկոնսինում հաստատել են նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակն այս նահանգում՝ ամփոփելով երկու ընտրատարածքներում վերահաշվարկի արդյունքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին:
Mediaport-ի հաղորդմամբ ՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա.
«13 հարց և բացահայտում». Աղվան Վարդանյանի ասուլիսը` ՈւՂԻՂ
Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Նահապետյանից հետաքրքրվեց, թե վերջին շրջանում դրամի արժեզրկումն ինչի՞ հետևանքով է տեղի ունեցել։
Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ Անահիտ Ադոյանը, պատմեց, որ իր տղան հոկտեմբերի 8-ին մեկնել է Մեղրի, իսկ հոկտեմբերի 21-ին գնացել են Զանգելան:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրում անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։
Եթե էս տարվա ամանորին ՀՀ քաղաքների հրապարակներում տոնածառներ են դրվել, ԱՆՁԱՄԲ ՋԱՐԴ ՈՒ ՓՇՈՒՐ ԵՄ ԱՆԵԼՈՒ, ԲՈԼՈՐԸ, ՀԱՏ ՀԱՏ:
Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նոյեմբերի 30-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գայի պողոտայի և Բաղյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մինի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Մինի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 70-ամյա Ռուբեն Սահակյանին, որը մահացել է:
Բոլոր նրանք, ովքեր չեն պահանջում պարտված ու ազգին անդունդ գլորած հողատուի հրաժարականը, ակամայից «այո»են ասում 950.000 հեկտարի հանձնմանը եւ GPS -ով մեր հայրենիքի սահմանների նվազեցմանը։
Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միեւնույն է, չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։ 30․11․2020թ․ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ինձ իմ դիմումի համաձայն ՍՅՈՒՆԻՔԻ մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16․11․2020թ․ նշածս միանշանակ եւ անբեկանելի որոշումը։
Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա էին անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանցից մեկը զորամասի շտաբի պետի հետ զրույցում ասաց, որ իր տղան, որից 45 օր նորություն չեն ունեցել, երեկ փորձել է կապի մեջ մտնել:
Անհետ կորածների հարազատները ՌԴ դեսպանատան դիմաց են. ՈՒՂԻՂ
Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն, վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները՝ 800-ից ավելի մարդ, հայտնի դեպքերից հետո աշխատանքի չի գնում։ Ֆաբրիկայի հայաստանյան ղեկավարությունն աշխատողներին հորդորել է չգալ աշխատանքի` անվտանգության նկատառումներից ելնելով, ասել են, որ բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է կազմակերպեն հետագա աշխատանքները։