Ինքնիշխան պետություն` որպես այդիսին չկա! Միշտ բոլոր որոշումները կայացնելիս նույնիսկ գերտերությունները հաշվարկում են իրենց դաշնակիցների կամ գործընկերնորի շահերը: Նույնիսկ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարողանում ինքնիշխան որոշում կայացնել և ճանաչել Հայոց Ցեղասխանությունը: Միևնույնն է նայում է Թուրքիայի կողմ: Կաշկանդված է Թուրքիայով, որքան էլ գիտակցի եղելության իսկությունը:
Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո հայ հասարակությունը բազմաթիվ հարցերում հայտնվել է, բառիս բուն իմաստով, խայտառակ իրավիճակում: Հազարավոր զոհեր և վիրավորներ, կռվով և առանց կռվի տարածքների հանձնում, Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգություններ, աննախադեպ դիվանագիտական ձախողումներ…: Սակայն` Նիկոլ Փաշինյանի խայտառակ ձախողումների շարքում կա մի ասպարեզ, որն այս պահին մեր հայրենակիցների կողմից, թերևս, ամենասուրն է ընկալվում: Խոսքը գերեվարված և անհետ կորած մեր հայորդիների ճակատագրի մասին է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ավելի քան 5-ամսյա ձգձգումից, բոլոր ժամկետները խախտելուց հետո, երբ ի վերջո Սահմանադրական դատարանը քննելիս է եղել Ռոբերտ Քոչարյանի դիմումների ընդունելության հարցը, որոնցով բարձրացվել են հունիսի 26-ի սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցերը, «պատահական զուգադիպությամբ» ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը զանգ է ստացել՝ մասնակցելու վարչապետի մոտ երեկ հրավիրված դատաիրավական համակարգի ղեկավարների հանդիպմանը:
Հոկտեմբերի 29-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 24-ամյա Անհահիտ Մեսրոպյանը:
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատկերացրեք մի վիճակ, երբ բժիշկը ոտքի ցավով հիվանդ է ընդունում ստացիոնար բուժման, օրեր շարունակ բուժում է անում, հարազատներին հավաստիացնում, որ ամեն ինչ լավ է ընթանում, որ ինքը իրավիճակին տիրապետում է: Մի օր հիվանդը զարթնում է, ու տեսնում, որ ոտքը հեռացրել են` ամպուտացիայի են ենթարկել, իսկ մարմնի քայքայման պրոցեսը դեռ չի դադարել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո Ազգային անվտանգության ծառայությունը՝ իշխանությունների հրահանգով, հանրային կարծիքի հերթական ուսումնասիրությունն է արել, որպեսզի պարզի քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Նման ուսումնասիրություններ ԱԱԾ-ն պարբերաբար անցկացնում է, սակայն երբեւէ չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։
Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղական համայնքում այս պահի դրությամբ շարունակում է բնակվել 9 ընտանիք:
Եզդիները երբեք անտարբեր չեն եղել մեր ժողովրդի համար ապահովության և զարգացման կենտրոն հանդիսացող Հայաստանի Հանրապետության ճակատագրով։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Եռակողմ հայտնի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը անընդհատ փորձում է պատասխանատվություն ստանձնելով՝ խուսափել պատասխանատվությունից, այն է՝ անընդհատ նշելով, որ պատասխանատուն ինքն է, միևնույն ժամանակ հերթով «մեղավորներ» է նշանակում: Արդյունքում ստացվեց, որ նախկին նախագահներից մինչև բանակ ու ժողովուրդ՝ մեղավոր են բոլորը, արդյունքում ամեն ինչ արվեց, որ ներքին պառակտումն առավել մեծանա, թշնամանքի դոզան հասնի ահռելի չափերի, ինչը հետագայում մեծ վնասներ է հասցնելու մեր հասարակությանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 28-ին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Մխիթար Գոշ» մեդալի է արժանացել, եւ շատերի համար անհասկանալի էր, թե նա ինչ է արել, որ արժանացել է այդ մեդալին: Բանն այն է, որ նոյեմբերի 28-ը Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրն է, սակայն հաշվի առնելով մեր երկրում ստեղծված անտրամադիր իրավիճակը՝ չեն նշել տոնը մեծ շուքով։ Մեդալը նա ստացել է ՀՔԾ աշխատողի տոնի կապակցությամբ։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական «Լուրերի դաշնային գործակալությանը»` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմն ու Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարություն էին հրավիրել դատարանների նախագահներին։ Չնայած իրավաբանները գրեցին, որ նման հանդիպումն անօրինական է, բայց պատճառը, ըստ ամենայնի, այն է, որ դատավորները հրաժարվում են կատարել իշխանությունից ստացվող քաղաքական պատվերները․ Փաշինյանը կանչել է՝ նրանց «մշակելու»:
Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա էին անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանց հետ հանդիպման դուրս եկավ զորամասի շտաբի պետ կապիտան Կամո Մալխասյանը, զինծառայողների ծնողների հետ զրուցելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին և վստահեցրեց, որ տվյալ պահին իրենցից հասանելիք ամեն բան արել են:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշերը մի տեսանյութ տեսա, թե ինչպես է ադրբեջանական զորքն ուրախ տրամադրությամբ ուղեւորվում դեպի Բերձոր։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Լուրերի դաշնային գործակալությանը»` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը, այնտեղ ստեղծված իրավիճակն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաեւ ԱՀ Ազգային ժողովի հետ եւ ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից սահմանվելու են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը՝
Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ։
Ամուլսարի հանքի համայնքների բնակիչները կարծում են, որ պատերազմից հետո ոտքի կանգնելու մի ճանապարհ կա` պետք է հենվենք մեր տնտեսության վրա, զարգանանք ու զինենք մեր բանակը, շահագործենք հանքերը, բացենք գործարաններ և աշխատատեղեր ստեղծենք:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հետաքրքիր իրադարձություն է արձանագրվել:
«Իրատես» թերթը գրում է. «2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը Ֆիդել Կաստրոյի դափնիներն իր գլխին քաշելու նպատակով հարձակվեց մի շարք խոշոր կառույցների վրա, աջ ու ձախ հայտարարելով միլիոնավոր դոլարների չարաշահումների հայտնաբերման մասին: Նրա հարձակման թիրախում հայտնվեց նաև ռուսական պետական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որտեղ, ըստ Փաշինյանի, առկա էր 60 միլիոն դոլարի չարաշահում:
Հարազատների խոսքով՝ պատերազմից հետո զինկոմիսարիատներից իրենց ասում են, որ իրավասու չեն որևէ քայլ ձեռնարկելու, քանի որ զինվորներից շատերի դիերը մնացել են չեզոք գոտում կամ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքներում։
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Գիշերն Ադրբեջանի դրոշը ծածանվել է Բերձոր քաղաքում՝ հարկայինի շենքի վրա։
Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):
«Դավաճան Նիկոլը իր դավաճան թիմով այսօր հանձնեց Բերձորը: Հանձնեց Մոնթեի, Լեոնիդի, Պետոյի, Թաթուլի, ԵՊՀ 90-ամյակի և 100-ամյակի, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի պուրակները, որոնք հիմնվել են ուսանողների կողմից:
Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 843 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 967-ի:
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու տարին լիարժեք հերիք էր բարեփոխումների համար, ավաղ այն վստահվեց նռնականետը հարվածային ԱԹՍ-ի տեղը օգտագործող պոպուլիստին և ունեցանք այն ինչ ունենք»։
Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
Շատերը տեսնում են, որ պատերազմի հատունացման եւ պատերազմի նման ընթացքի եւ խայտառակ ելքի հետ կապված առկա են տեղեկություններ եւ վերլուծություններ, որոնք կասկած են հարուցում ինչ-որ ստվերային գործարքների մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում: