Բաժիններ՝

«Եթե ուզում եք խաղալ ինձ հետ, ապա խաղում եք ինձ հետ»․ Գրիզմանը՝ Սետյենին

Խորխե Վալդանոյի հետ «Movistar»-ի եթերում հարցազրույցի ընթացքում Անտուան ​​Գրիզմանը խոսել է այն մասին, որ թիմի նախկին մարզիչ Կիկե Սետյենը 2 րոպե խաղաժամանակ էր տվել իրեն իր նախկին ակումբի՝ «Ատլետիկոյի» հետ խաղում։

Ահա խաղի հաջորդ օրը Գրիզմանի և Սետյենի զրույցը, որը բացահայտեց Անտուանը.

Սետյեն– Անտուան, կարո՞ղ ենք խոսել:

Գրիզման– Դրա անհրաժեշտությունը չկա:

Սետյեն– Ընդամենը 2 րոպե:

Գրիզման– Լուրջ, դրա անհրաժեշտությունը չկա:

Սետյեն- Բայց մինչև ե՞րբ ես բարկանալու:

Գրիզման– Երեկ ես շատ չխաղացի, բայց մի անհանգստացեք: Ես կաշխատեմ. եթե ​​ուզում եք խաղալ ինձ հետ, ապա խաղում եք ինձ հետ: Եթե ​​ոչ, խնդիր չկա:

«Բարսայի» կազմում դեբյուտային մրցաշրջանում Գրիզմանը խփեց ընդամենը 15 գոլ: Սետյենի գլխավորությամբ նա խփեց 6 գոլ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս