
«Մարադոնայի հետ հանդիպումը նման էր Հռոմի պապի հետ հանդիպմանը»․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Դիեգո Մարադոնայի մասին:
«Իմ կյանքի լավագույն խաղացողը: Գուցե դա ամբողջովին ճիշտ չէ, քանի որ ես բազմիցս տեսել եմ Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի խաղը: Որպես խաղացող՝ իմ կարիերայի ընթացքում նա ականավոր ֆուտբոլիստ էր:
Կարծում եմ ՝ նրա կյանքը ցույց է տալիս, թե որքան հաճելի և մարտահրավերի նման կարող է լինել համաշխարհային կարգի ֆուտբոլիստի կյանքը:
Մի անգամ հանդիպեցինք: Իմ մակարդակի խաղացողի համար նրան հանդիպելը նման էր Հռոմի պապի հետ հանդիպմանը»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան