
Ռուսաստանցի պաշտոնյաները մերժել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու խնդրանքը. ստիպված այցը պաշտոնականից դարձրել են մասնավոր. բացառիկ մանրամասներ․ Մեդիապորտ

Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը գրում է․ «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկու շաբաթ է՝ փորձում է հանդիպումներ ստանալ ռուսական կողմից, բայց ապարդյուն: ՀՀ նախագահը տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե իբր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով այցելելու է Ռուսաստան, ինչը բացարձակ սուտ է: Արմեն Սարգսյանին չի հաջողվել հանդիպում կազմակերպել ոչ միայն ՌԴ արտգործնախարարի, այլ ավելի ցածր պաշտոնյաների հետ ևս: Այդ է պատճառը, որ ՀՀ նախագահի աշխատակազմը առավոտյան հայտարարություն տարածեց, թե վերջինս ՌԴ է մեկնում մասնավոր այցով:
Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն առավոտյան եղել է Մոսկվայի մոտակայքում գտնվող իր մսի գործարանում, փորձել է հանդիպումներ կազմակերպել ռուսաստանահայ խոշոր գործարարների հետ, բայց կրկին մերժում է ստացել: Այս պահին փորձում է հանդիպում կազմակերպել ՌԴ հայ համայքնի հետ. համայնքի ակտիվ ներկայացուցիչների մի մասը մերժել է հանդիպման առաջարկը, կազմակերպչական աշխատանքները դեռ շարունակվում են»: