«Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացած կամավորների շրջանում ախտահարվածներ չկան. Գինցբուրգ

Այն երկու հազար կամավորների շրջանում, որոնք ստացել են «Սպուտնիկ V» երկու պատվաստանյութերը, կորոնավիրուսով ախտահարվածներ չկան: Այդ մասին հայտնել է Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:

Ավելի վաղ Ցանցում տեղեկատվություն էր հայտնվել իբր կորոնավիրուսով հիվանդացած հավաստի դեպքերի մասին՝ ինչպես «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին, այնպես էլ երկրորդ ներարկումից հետո, իբր նրանք վարակվածների հետ շփումից հետո հիվանդացել են COVID-19-ով, չնայած արյան մեջ հակամարմինների հայտնվելուն: Մարդը կորոնավիրուսի դեմ պատվաստված է համարվում «Սպուտնիկ V»-ի երկրորդ ներարումից հետո 21-րդ օրը, ՌԻԱ Նովոստիին ճշտել է Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը, կենտրոն, որը մշակել է պատվաստանյութը: «Ի՞նչ է նշանակում հիվանդանում են: Նրանք դեռ պատաստված չեն համարվում առաջին ներարկումից հետո:

Եթե չորրորդ կամ հինգերորդ օրը հակամարմիններն սկսում են մշակվել, լավագույն դեպքում, 15-րդ օրը, իսկ 21-28-րդ օրը, համապատասխանաբար, դրանք դուրս են գալիս պլատո: Իսկ ընդհանրապես նրանք պատվաստված են համարվում միայն երկրորդ ներարկումից հետո՝ առաջինից հետո 42-րդ օրը: Որեւէ մեկը հիվանդացե՞լ է 42-րդ օրը»,-հաղորդագրությունը մեկնաբանել է Գինցբուրգը: Գամալեայի անվան կենտրոնի ղեկավարը նաեւ կոչ է արել չշփոթել «հիվանդանալ» եւ «ախտահարված լինել» հասկացfությունները: «Միայն երկու հազարն է արդեն ստացել առաջին եւ երկրորդ ներարկումները: Նրանց շրջանում չկան (ախտահարվածներ): Որեւէ մեկն ախտահարված կ՞ա: Ես չգիտեմ»,-հավելել է Գինցբուրգը:

Տեսանյութեր

Լրահոս