Չինաստանում գտել են Եվրասիայում ամենահին կաշվե գնդակները
Գտածոյի տարիքը կազմում է մոտավորապես երեք հազար, եւ դա Եվրասիայի տարածքում գնդակ խաղալու ամենավաղ վկայությունն է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Science: Reports հանդեսում։ Գնդակով խաղերը աշխարհում տարածված են եղել հին ժամանակներից:
Ամենաառաջին խաղագնդերը, որոնց մասին հայտնի է ներկայում, շուրջ 4500 տարի առաջ Եգիպտոսում պատրաստվել են քաթանից:
Կենտրոնակրան Ամերիկայի բնակիչները կաուչուկե գնդակ են խաղացել արդեն 3700 տարի առաջ, ինչի մասին վկայում են խաղերի համար նախատեսված մոնումենտալ քարահարթակները եւ խաղացողների պատկերները:
Մինչեւ այժմ կարծում էին, թե կաշվե գնդակը ժամանակակից ֆուտբոլի կամ վոլեյբոլի գնդակի նախատիպն է, որը Հունաստանում հայտնվել է շուրջ 2500 տարի առաջ, իսկ հետագայում, 300 տարի ավելի ուշ՝ Չինաստանում:
Բայց վերջին բացահայտումը Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Չինաստանի գիտնականներին ստիպեց վերանայել այդ տեսակետը:
Երեք կաշվե գնդակները, որոնք գտել են Չինաստանի հյուսիսարեւմտյան Տուրֆան քաղաքից ոչ հեռու գտնվող Յանհայի հին գերեզմանատանը, պարզվեց, որ հին հունականներից ավելի հին են: 7,4-ից մինչեւ 9,2 սանտիմետր տրամագծով գնդերը գիտնականները ռադիոածխաջրածնային անալիզի օգնությամբ թվագրել են 2900-ից մինչեւ 3200 տարեկան:
«Այդ գնդակները մոտավորապես հինգ դարով ավելի հին են, քան ամենահին հայտնի խաղագնդակները Եվրասիայում,-մամուլի տեղեկագրում մեջբերվում է հետազոտության գլխավոր հեղինակ, Ցյուրիխի համալսարանի արեւելագիտության եւ Ասիայի ինստիտուտի աշխատակից Պատրիկ Վերտմանի խոսքը:-Ցավոք, անբավարար հնագիտական տեղեկատվությունը թույլ չի տալիս պատասխանել այն հերցին, թե հատկապես ինչպես են խաղացել այդ գնդերով»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին: