Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախյան պատերազմում ավելի օրհասական պահեր են եղել, ավելի ծանր վիճակներ, բայց հաղթել ենք ու #Հաղթելուենք»։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի ուղիղ միջամտությամբ և Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան բերված զինյալ ահաբեկիչների միջոցով:
Թերեզա Պողոսյանը, ով իր տանն ընդունել է Շուշիի իր համաքաղաքացիների անչափահաս երեխաների, այս պահին օգնության կարիք ունի:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել WarGonzo նախագծի ստեղծող Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի դեմ:
Նիդերլանդական De Volkskrant թերթն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ կովկասյան փորձագետներից քչերն են կասկածում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է սկսել պատերազմը:
Արաբական Միացյալ Էմիրությունների «The National» պարբերականը հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին և մեջբերել նրանց հետ զրույցից հատվածներ, հաղորդում է «Infoteka24»-ը:
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն կպահպանվի: Այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին:
Հոկտեմբերի 10-ին՝ շաբաթ օրը, Yerevan.Today լրատվական կայքի խմբագրություն էին այցելել ոստիկանության երեք աշխատակից՝ կայքի նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու (տուգանելու) նպատակով։
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում հերթական 3 մլն ԱՄՆ դոլարն է հատկացրել մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար:
Երուսաղեմի Հին քաղաքի շենքերի մեկի պատուհաններից ծածանվում են Հայաստանի և Արցախի դրոշները:
Ավարտվեց վարչապետի փակ հանդիպում է օրենսդիրի և գործադիրի անդամների հետ. ՈւՂԻՂ
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին, տվել է իր գնահատականները և շնորհակալություն հայտնել ՄԽ համանախագահներին, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինին՝ այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Անխղճությունը սահման չունի. երբ տղամարդը ձեռքերը բարձրացրել է, որ ցույց տա՝ անզեն է, ադրբեջանցիները կրակել են նաև նրա բաց ափի մեջ։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1655-Ն որոշումը ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ արգելք է սահմանվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման վրա։
Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում հայտարարության մեջ նշված մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։
«Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրեցինք մեր տեսակետները, կարծիքը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի միջև կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»։
«19-ամյա Նարեկը ծնողների և մեծ եղբոր հետ ապրում էր Ռուսաստանում, վերջին 1 տարին էր Հայաստան տեղափոխվել»,- Արցախում զոհված Նարեկ Վոլոդյայի Հարությունյանի մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:
Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում տվյալներ են ստացվել միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին, որոնք դարձվել են քննության առարկա:
«Հրավեր է եղել, խնդիրն Արցախն է եղել, ռազմական գործողությունները, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը, մյուս արտախորհրդարանական ուժերի հետ, մասնակցում էր վարչապետի կողմից հրավիրված քննարկմանը:
168 TV ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանը կարևորում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:
Համացանցում հայտնվել է ևս մեկ գաղտնազերծված ձայնագրություն, որն ապացուցում է, որ սիրիացի վարձկանները այս օրերին կռվում են Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ.
Իսպանացի գրող, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գոնսալո Գուարչը բաց նամակ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ապահովելու գործում իրենց կյանքն են նվիրել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը և Գևորգ Մուրադյանը։
Ազգային անվտանգության ծառայությունը խախտում չի գտել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրառման մեջ, որը վերաբերում էր Աշոտ Փաշինյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: «Համապատասխան գրառման և վերջինիս հետ կապված գործողություններում առկա չեն ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրության հաստատման մասին» N 1586-Ն պահանջների խախտումներ:
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ․ ՈւՂԻՂ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաղորդակցման ժամանակակից միջոցներով հագեցած երկրներում ռազմաճակատում իրադարձությունները հնարավոր է (և նույնիսկ կարելի է) թաքցնել 1–2 օր՝ ելնելով ռազմական և ռազմաքաղաքական նպատակահարմարությունից։