Բաժիններ՝

Լանյույ կղզու բնակիչը կաշալոտի փսխունք է գտել և դարձել միլիոնատեր

Լանյույ կղզու Լի անունով բնակիչը լողափում գտել է կաշալոտի կարծրացած փսխունք, որը գնահատել են վեց միլիոն նոր տայվանյան դոլար կամ 210 հազար ԱՄՆ-ի դոլար: Այդ մասին հաղորդել է Taiwan News հրատարակությունը:

Տղամարդը հայտնաբերել է չորսկիլոգրամանոց սեւ քար, որը անուշ հոտ էր արձակում, նա դեռ մարտ ամսին էր որոշել այն տուն տանել: Լիի ընկերը նրան խորհուրդ է տվել գտածոյի մի կտոր հանձնել Հաոսյունի ազգային համալսարան: Կենսաբանական գիտությունների դոցենտ Չենգ Շի-Իեն հոկտեմբերի 7-ին հաստատել է, որ դա մոխրագույն համպար է (անուշահոտ նյութ)՝ չափազանց հազվագյուտ եւ արժեքավոր գտածո:

Գիտնականը նշել է, որ մոխրագույն համպարը ձեւավորվում է կաշալոտների մարսողական տրակտում: Այն հաճախ անվանում են «կաշալոտների փսխունք» կամ «լողացող ոսկի»:

Համպարն օգտագործում են պարֆյումերիայի արտադրության բնագավառում: Հրատարակությունը նշում է, որ դրա շուկայական արժեքը մեկ կիլոգրամի դիմաց կազմում է մոտավորապես 50 հազար դոլար: Լին քննարկում է գտածոն վաճառելու հնարավորությունը, իսկ ստացված գումարը ցանկանում է ծախսել ընտանիքի վրա, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս