Ավել հոռի է, երբ մինչ խաղի մաս դառնալը քեզ թվացել է, թե դու թագավոր ես (կամ էլ թագուհի) ու մեկ էլ խաղի մեջ բացահայտում ես, որ դու իրականում պեշկա ես. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուրիշի մտածած խաղի մեջ ներքաշվելը անդուր բան է: Ավելի անդուր է, ճիշտ կլինի ասել` հոռի է, երբ դու այդ խաղի մեջ մտել ես չիմանալով, որ լիքը բաներ չգիտես:

Դրանից ավել հոռի է, երբ մինչ այդ խաղի մաս դառնալը քեզ թվացել է, թե դու թագավոր ես (կամ էլ թագուհի) ու մեկ էլ խաղի մեջ բացահայտում ես, որ դու իրականում պեշկա ես (հայերենում կարծես` զինվոր), բայց չգիտեիր դրա մասին:

Իսկ ամենահոռին նա է, որ իմանում ես` քեզ իմաց են տալիս, որ այդ խաղի մեջ քեզ` պեշկայիդ, նախատեսել են ժեռտվա տալ (զոհաբերել):

Այս վիճակների համար ճապոնացիները լավ լուծում ունեն:

Մի տարբերակ էլ կա, երբ զոհաբերության ենթակա պեշկան թագուհի է դառնում: Բայց դե սրա համար հատուկ որակներ են պետք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031