Վերջին օրերին Ֆեյսբուքի հայկական տիրույթում, ի թիվս այլ վտանգավոր տենդենցների, թափ է հավաքում ևս մեկը՝ հիմարագույն մի ֆլեշմոբ, որի քողարկված տողատակերը, թերևս, քչերն են հասկանում լավ շղարշված հուզականության քողի տակ, բայց որի սփռած ավերածության պտուղները, սակայն, դեռ երկար կվայելենք:
Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ, «Կարմիրներ» կուսակցության ղեկավար Բյորնար Մոքսնեսն առաջարկում է Նորվեգիայի կառավարությանը դադարեցնել զենքի և պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն նշում է, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատերազմական իրավիճակում կարևորագույն գաղտնիքներից մեկն է համարում սեփական ուժերի պատրաստվածության մակարդակը հակառակորդից գաղտնի պահելը, ուստի չի պատկերացնում, թե ինչո՞վ էր պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը՝ կամավորական ջոկատներ կազմելու մասին։
Քիչ առաջ Ռուսաստանում ընթացող «Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Արցախյան հակամարտության գոտում տիրող պատերազմական իրավիճակից և Թուրքիայի դիրքորոշումից։
Այսօր «Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի թիվս այլ հարցերի խոսել է Արցախյան հակամարտության գոտում տիրող պատերազմական իրավիճակից։
«Մեր տվյալներով՝ երկու կողմից կա ավելի քան 2000 զոհ արդեն՝ մի կողմից և մյուս կողմից, այսինքն՝ զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի»:
Գավառի մանկատան հարեւանությամբ գտնվող մանկական այգում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքների երեխաներին ուրախ տրամադրություն պարգեւեցին Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանները:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրում. խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է` հայրենի հողին ամուր կառչելու վճռականությամբ:
«Սերտ շփման մեջ եմ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ»
Հոկտեմբերի 21-ից Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացնում են լայնածավալ զորավարժություններ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր tasnimnews.com կայքը, «Վելայաթի երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադենը հայտնել էր, որ զորավարժություններում կներգրավվեն ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտրոնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր:
Հայ զինվորը հետ նայելով պետք է տեսնի ուժեղ թիկունք. Արմեն Խանդիկյան:
«Երևան իմ սեր» հիմնադրամն իր նոր նախաձեռնության շրջանակում հոգեբանական աջակցություն է տրամադրում Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաներին:
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը:
Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ մեկուսարանում գտնվելու ընթացքում միշտ կապի մեջ է եղել բոլորի հետ, այդ էվում Արցախի նախագահի և ինչ պետք է եղել, արել է՝ աջակցելու համար Արցախին։
«Նախ՝ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է: Երկրորդը, այն Ադրբեջանի մտերիմ ընկերն ու դաշնակիցն է, եւ այդ սերտ կապն այժմ էլ ավելի ակնհայտ է: Եվ եթե Թուրքիան ինչ-որ կերպ մասնակցի հակամարտության ռազմական բաղադրիչին, դա շատ վտանգավոր կլինի եւ կարող է էլ ավելի մեծ սրում հրահրել: Սակայն Թուրքիան կարող է շատ դրական դերակատարություն ունենալ, եթե կարողանա օգտվել Ադրբեջանի հետ ունեցած իր հատուկ հարաբերություններից եւ բանակցությունների սեղանի շուրջ բերել այն: Կարծում եմ, որ Մինսկի խմբի բոլոր երկրները պետք է գործադրեն բոլոր ջանքերը` հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու եւ ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- նշել է նա:
«Քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական՝ աշխատանքային միգրացիայի սահմանափակում և բազում այլ ճնշումներ կարող են լինել, ներկայիս իրավիճակը Ռուսաստանի համար անընդունելի է։ Ռուսաստանն աշխատում է՝ հաշվի առնելով բոլոր գործոններն ու վտանգները»,- ասաց ռազմագետը։
ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը:
Ցեղասպան ահաբեկիչ Թուրքիան արդեն լիովին իրեն է ենթարկել Ադրբեջանը, որն իբրև պետություն Ալիևի գլխավորությամբ կորցրել է որևէ ինքնուրույնություն, ուստի հրաժարվում է հրադադար կնքելու ցանկացած ողջամիտ առաջարկությունից: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Ռուսաստանը եւ Իրանը կենսականորեն շահագրգռված են, որ իրենց հարեւանները թշնամանքի մեջ չլինեն, եւ որ նրանց միջեւ ծագող խնդիրները լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ` միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին հոկտեմբերի 22-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի գոտում սրման թեման բախումների վերսկսումից հետո բազմիցս քննարկվել է Իրանի ղեկավարության հետ:
Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան:
Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Բելառուսի խորհրդարանի մարդու իրավունքների, ազգային հարաբերությունների և ԶԼՄ-ների հարցով հանձնաժողովի նախագահ Գենադի Դավիդկոյի հետ:
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից. ՈՒՂԻՂ
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքն իր աջակցությունն է ցուղաբերել սահմանին կանգնած մեր զինվորներին:
Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ու դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին:
«Աշոտը երեխաներից մեծն էր, ունի իրենից փոքր 2 եղբայր, ապրում էր ծնողների հետ: Աշոտը շատ խելացի տղա էր, չափված-ձևված, իր բերանից երբեք հայհոյանք չեմ լսել, մեկի ոտքը որ տրորեր՝ 10 անգամ պետք է ասեր՝ կներեք: Իր դեմքին անընդհատ ժպիտ կար, անգամ, երբ մահացել է, իր դեմքի ժպիտը կար: Շատ աշխույժ երեխա էր, սիրում էր, օգնել բոլորին, յուրահատուկ երեխա էր»,- պատմեց նրա ազգականը:
Այսօր ավելի վաղ ընթերցողին էինք ներկայացրել «Հրապարակումների արգելված լինելու հիմնավորումը կառավարության որոշման՝ գոյություն չունեցող կետերով» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել էինք Ոստիկանությունից ստացված պատասխանը՝ 168.am-ի հարցմանը:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիայի փոխնախագահի հարցազրույցն ամբողջությամբ լսել է, որտեղ նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ Թուրքիայի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, Կիպրոսի խնդրին և այլն։
Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: