«Աֆղանստանի պատերազմի 10 տարիների ընթացքում սովետական բանակում զոհվել է 13 հազար, իսկ այս դեպքում այս կարճ ժամանակահատվածում արդեն համարյա թե 5 հազար մարդ»․ Պուտին

«Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի»,-քիչ առաջ «Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբի նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից։

Նա նշեց, որ երկու կողմից էլ շատ են կորուստները։ «Մեր տվյալներով՝ երկու կողմից կա ավելի քան 2000 զոհ արդեն՝ մի կողմից և մյուս կողմից, այսինքն՝ զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի։ Ուշադրություն եմ ցանկանում հրավիրել, որ Աֆղանստանի պատերազմի տաս տարիների ընթացքում սովետական բանակում ԽՍՀՄ ժամանակաշրջանում զոհվել է 13 հազար, իսկ այս դեպքում այսքան կարճ ժամանակահատվածում արդեն համարյա թե 5»,-ասաց Պուտինը։

Հրապարակման պատրաստեց 168.am–ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031