
Պատերազմը կարող է սրել Ադրբեջանի տնտեսական խոցելիությունը. S&P-ի բացասական կանխատեսումը

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի պարտքի սպասարկման կարողության կանխատեսումն իջեցրել է բացասական մակարդակի: Այս մասին տեղեկացնում է Barron’s-ը:
«Ռազմական գործողությունները կարող են սրել Ադրբեջանի տնտեսական, արտաքին և հարկաբյուջետային խոցելիությունները՝ այն ժամանակ, երբ տնտեսությունը թուլացել է COVID-19-ի և նավթի գների անկման պատճառով», – ասվում է S&P- ի հայտարարությունում:
Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ճնշող ազդեցություն կունենա տնտեսության ու ֆինանսների վրա, քանի որ լուծումը կարող է ձգվել բավականին երկար ժամանակ: