Բաժիններ՝

Չեխիայի նախագահը կարծում է, որ երկիրը չի կարող կրկին կանգնեցնել տնտեսությունը համավարակի պատճառով

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ հանրապետությունը չի կարող թույլ տալ կրկին կանգնեցնել տնտեսությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով, ինչպես դա տեղի ունեցավ գարնանը: Հոկտեմբերի 10-ին այդ մասին նա հայտարարել է Պրահայի Mlada fronta Dnes թերթին տված հարցազրույցում։

«Կրկին դա (տնտեսության կանգնեցում) չի կարելի թույլ տալ,- նշել է նա:- (Չեխիայում) տեղի կունենա գործունեության բոլոր տեսակների կրճատում, որոնք (անմիջականորեն) կապված չեն տնտեսության հետ»: Կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի պայմաններում, նրա խոսքով՝ Չեխիայում հնարավոր է բոլոր մշակութային-ժամանցային եւ մարզական միջոցառումների ժամանակավոր դադարեցում: Հանրապետության բնակիչները, նշել է նա, պետք է խուսափեն հասարակական վայրեր այցելելուց, ավելի լավ է մնալ տանը, «զբաղվելով տնտեսական գործերով եւ գիք ընթերցելով»:

Մինչդեռ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը նախօրյակին չի բացառել ազգային տնտեսության կանգնեցման հավանականությունը, եթե երկրում համաճարակաբանական իրավիճակը շարունակի վատթանանալ: Իշխանություններն այդ քայլին կդիմեն սոսկ բացառիկ դեպքում, նշել է նա, եթե պարզ դառնա, որ գործող սոցիալական սահմանափակումները բավարար չեն կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար: Չեխիայի առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 10-ին տեղեկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման տեմպերի կտրուկ արագացման մասին: Անցած օրը կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 8 618, ինչը գեթե կրկնապատիկ ավելի է նախորդ օրվա ցուցանիշից: Վարակի տարածման տեմպերով երկիրն առաջատարն է Եվրամիությունում: Չեխիայում, որի բնակչությունը կազմում է շուրջ 10,7 միլիոն, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 109 374-ի: Ապաքինվել է 53 173 ախտահարված:

Անցած յոթ ամսում կորոնավիրուսի հարուցած բարդություններից հանրապետությունում մահացել է 905 մարդ: Նախօրյակին առավոտյան առողջապահության նախարարությունը հայտնել է 869 մահացու վախճանների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս