Բաժիններ՝

EuroBasket-ի երևանյան մրցաշարի հաղթողը Դալասի թիմն է

Երևանում առաջին անգամ անցկացվող EuroBasket մրցաշարի եզրափակչում մրցեցին ԱՄՆ-ից Դալասի թիմը և Հայաստանի ազգային հավաքականը:

Հայաստանի ազգային թիմն իր ամբողջական կազմով չէր և հանդես էր գալիս առաջատարի բացակայությամբ` ով վնասվածք էր ստացել: Առաջին քառորդում առավելությունը Հայաստանի ընտրանուն էր, իսկ երկրորդում` Դալասինը: Հայաստանի ընտրանին չկարողացավ 15 միավորի առավելությունը և ի վերջո պարտվեց 90:81 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանից թիմից Ալբերտ Թադևոսյանը` 35 միավոր: Eurobasket-ում երրորդ տեղը գրավեց Էրեբունիի թիմը:

Հայաստանի հավաքականը ամբողջ մրցաշարի ընթացքում հանդես էր գալիս հատուկ շապիկներով, որոնց վրա գրված էր` «Հաղթելու ենք»:

Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի խոսքով` մրցաշարում դժվար էր պայքարել, քանի որ պատերազմի ընթացքում թե բասկետբոլիստները, թե ինքը մտքով անդադար սահմանին կանգնած տղաների կողքին էին:

Հայաստանի Ա լիգայի նախագահ Արա պողոսյանի կարծիքով, այս կերպ բասկետբոլիստների փորձում էին աշխարհի ուշադրությունը սևեռել այս խնդրին և ինչու ոչ` ապացուցել թուրք-ադրբեջանցիներին, որ հայ ազգը անկոտրում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս