«Twitter» հավելվածում/սոցիալական ցանցում թվիթելու՝ գրառումներ կատարելու, ընթերցելու, շփվելու, տեղեկանալու ու տեղեկացվելու անսահմանափակ հնարավորություն…
Թուրքիայի վերջին տարիների աննախադեպ ագրեսիվ արտաքին քաղաքականությունն ազդեցություն է ունենում Անկարայի հետաքրքրության դաշտում գտնվող երկրների վրա: Այս մասին գրում է Jerusalem Post-ը՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դիտարկվում է որպես նոր նպատակ իր իմպերիալիստական հավակնությունների համար, այդ իսկ պատճառով ինքնիշխան Հայաստանը ենթարկվում է Թուրքիայի հարձակմանը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РБК-ին հայտնել է, որ Ռուսաստանը միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ կարող է իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Ախալքալաքի սահմանին գտնվող Կարծախ գյուղում ջավախահայերը փակել էին թուրք-վրացական սահմանային անացակետը և այն պատճառաբանել էին՝ վրաց-հայկական սահմանի փակ լինելով, ինչի հետևանքով հնարավոր չէր լինում հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան արցախահայության համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը» գրքի հեղինակ Թոմաս Լեխ Բուչեքը Change.org կայքում ստորագրահավաք է սկսել, որով առաջարկում է մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 3100 մարդ:
«Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից»:
«Հակառակորդին շպրտում ենք»․ «Զինուժ մեդիա»-ի լրագրող Ներսես Իվանյանի բացառիկ ռեպորտաժը արցախյան ճակատից:
«Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ»:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է արել իրենց էջերում տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը՝ «Ճանաչե՛լ Արցախը» կոչով:
Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են ժամանել, որոնք Հայաստանի սահմանամերձ բժշկական կենտրոններից մեկում օգնություն ցույց կտան Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին ու խաղաղ բնակչությանը:
Հրետակոծությունից Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել, թիրախավորվել էին քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները։
Արցախի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 3-ին հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 51 զինծառայողների անուն-ազգանունները:
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում հակառակորդի զոհերի 2-րդ ցուցակն է հրապարակել։
Իրանական Mashregh լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան տեղափոխված հարյուրավոր ահաբեկիչների վերաբերյալ:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 1-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և նույն օրը Կենտրոնական բաժին է ներկայացվել 2010 թ. հուլիսից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 184-րդ (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Վոլոդյա Հ.-ն:
Մեռնելու ժամանակը չէ» բոնդապատումի նոր ֆիլմի պրեմիերան վերստին հետաձգվել է: Այդ մասին հաղորդել է Variety-ն։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 00.50-ին, Կենտրոնական բաժին է ներկայացել 33-ամյա Գևորգ Բ.-ն, որը մարտի 18-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) 3-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Չեռնոգորիան Եվրոպայում դարձել է առաջատարը կորոնավիրուսի տարածման գծով: Հոկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել է երկրի Vijesti պորտալը։
Թուրքիայում օտարերկրացի զբոսաշրջիկները հասարակական տրանսպորտով ուղեւորությունների համար պետք է թվային կոդ ստանան:
Ռուսաստանի նոր ուղեծրակայանը բաղկացած է լինելու առնվազն հինգ մոդուլներից, որոնց թվում է լուսանցույցներով եւ WiFi-ով առանձին հատվածախուցը՝ չորս զբոսաշրջիկներին տեղավորելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ մի շարք նահանգների գլխավոր դատախազներ պլանավորում են հաջորդ շաբաթ հայց հարուցել Միացյալ Նահանգների Google կորպորացիայի դեմ վերջինիս կողմից հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեղադրանքով:
Արցախի և Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական ավանտյուրան շատ թանկ է նստում և դեռ նստելու է Ադրբեջանի վրա։ Խոսքը միայն ռազմական ու մարդկային կորուստների մասին չէ։ Թեև դրանք ևս չափազանց մեծ են։