Չեռնոգորիան Եվրոպայում առաջատարն է կորոնավիրուսի տարածման գծով

Չեռնոգորիան Եվրոպայում դարձել է առաջատարը կորոնավիրուսի տարածման գծով: Հոկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել է երկրի Vijesti պորտալը։ Տեղեկատվական ռեսուրսի տվյալներով՝ երկրում հիվանդության տարածման մակարդակը կազմել է 1 699 100 հազար բնակչի հաշվով, երկրորդ տեղում է Հայաստանը, երրոդրում՝ Իսպանիան:

Միեւնույն ժամանակ պորտալը պնդում է, որ Չեռնոգորիայի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալները հիվանդացության վերաբերյալ կարող են խիստ նվազեցված լինել: «Կորոնավիրուսով վարակվածներն առնվազն եռապետիկ շատե են, քան գրանցվում է: Հաշվի առնելով հանրային կազմակերպության մակարդակը, բուժսպասակման որակը եւ կադրային կառուցվածքը՝ վարակվածների այդ քանակության համար արդարացում չկա»,- պորտալի մեկնաբանության մեջ հայտարարել է համաճարակաբան բժիկ Նովիցա Վույոշեւիչը: Չեռնոգորիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 690-ի, մահացել է 172 մարդ: Վերջին օրը հայտնաբերվել է 130 նոր դեպք:

Չեռնոգորիայի իշխանությունները Եվրոպայում բոլորից ուշ ընդունեցին երկրում վարակվածների առկայությունը: Այնուհետեւ տուրիստական սեզոնի եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կառավարությունը հաշիվ տվեց COVID-19-ի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին՝ մայիսի 25-ին երկիրը հայտարարելով «կորոնավիրուսից ազատ գոտի»: Չնայած վարակման նոր դեպքերին՝ Չեռնոգորիայի իշխանությունները բացեցին սահմանները՝ զբոսաշրջիկներին պարտավորեցնելով թեստ հանձնել երկիր մուտք գործելուց առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս