Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանին հիշեցրեք, որ Հանրապետականը և ամբողջ ընդդիմադիր դաշտը պետության ու բանակի կողքին են, ոչ թե իր անհեթեթ խմբագրականների ու ցնդաբանական գաղափարների:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվել է երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:
Հայաստանից ու Արցախից արևելք ընկած տարածքը վերածվում է Թուրքիայի ծայրագավառի և միջազգային ահաբեկիչների հերթական հենակետի մի անհասկանալի խառնուրդի»։
«Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» թերթը վերնագրով հրապարակման մեջ գրել է. Պատերազմի չորրորդ օրը հայկական կողմի գրանցած հաջողություններից զատ, բացառիկ էր նաև ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու հակամարտող կողմերին ուղղված կոչերի առատությամբ, բայց այդ կոչերը հասկանալիորեն կորան պատերազմի աղմուկի մեջ։
Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք եւ դեպի արեւելք շարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:
Պետության համար այս պատասխանատու և կարևոր պահին, բոլորը պետք է իրենց տեղերում շարունակեն լավագույնս կատարել իրենց աշխատանքը:
«ԼՈՒՅՍ հիմնադրամ» գրառմամբ հրապարակված նյութը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով։ Հրապարակված նյութի բոլոր իրավունքների բացառիկ իրավատերը «ԼՈՒՅՍ» հիմնադրամն է։
Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ևս մեկ ինքնաթիռ:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ հայկական կողմը տեղեկացրել է իրանական կողմին, որ Ադրբեջանը մարտական գործողություններ է ձեռնարկում Իրանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ, և որպես ապացույց ներկայացվել է այսօր Իրանի տարածքում կործանված ադրբեջանական մարտական ուղղաթիռը: Բնականաբար, ՊԲ-ն ստիպված է լինելու դիմել ինքնապաշտպանության:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն նախապատրաստելու մասին:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սկսեց հրետակոծել և ռմբակոծել ոչ միայն սահմանը, այլև ավելի խորը՝ այդ թվում՝ դպրոցներ և այլն: Մեծ թվով քաղաքացիական անձինք վիրավորվեցին՝ տատիկներից մինչև փոքր երեխաներ, ոչնչացվել են տարբեր շինություններ, ամեն օր հսկայական վնասներ են հասցվում: Եվ այսքանից հետո ես թողնում եմ Ձեզ որոշելու՝ սա լայնամասշտաբ պատերա՞զմ է, թե՞ ոչ:
Չբավարարվելով Թուրքիայի ազդեցությունն Էգեյան ծովի և Արևելյան միջերկրածովյան երկրների վրա տարածելու իր փորձերով, որոնք ավելի դժվար դուրս եկան, քան Լիբիայի և Սիրիայի ցամաքում նմանատիպ ջանքերը, նախագահ Էրդողանն այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աջակցում է Հայաստանի դեմ հակամարտությունում, գրում է Ahval լրատվական կայքը։
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը մտահոգությամբ է հետեւում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու շուրջ Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք Գագիկ Կոլյաևիչ Ծառուկյանին ճանաչում ենք որպես Ռուսաստանի Դաշնության ընկեր, քաղաքական գործիչ, որը ջանքեր չի խնայել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար:
Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը խոսել է Մերձավոր Արևելքից Ադրբեջան եկած մի քանի հազար գրոհայինների դերակատարության մասին Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի գործընթացում:
Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։
168 TV ԼՐԱՀՈՍ
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2 ինքնաթիռ 2 ուղղաթիռ 6 ԱԹՍ մի կեսօրում»։
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Բելտա» գործակալությանը հայտնել են Բելառուսի նախագահի աշխատակազմից։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հոկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բեռնատարների իրանցի վարորդներին տեսնելիս՝ ազդանշան տվեք և ողջունեք, նրանք աստվածահաճո գործ են անում…»։
Ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ԼՂ Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է ընկել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն:
2019-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ հանդիսավորությամբ մեկնարկած համահայկական խաղերը միտված էին ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունը և վերահաստատել աշխարհի հայերի վճռականությունը՝ Արցախը տեսնելու որպես հայկական միասնության և խաղաղասիրական դիվանագիտության ելակետ։
Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կոչ է անում Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համայնքի ընկերություններին և մասնագետներին մոբիլիզացվել՝ հանուն հայրենիքի պաշտպանության։
Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև ԺԱՄԸ լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը բարեբախտաբար թեթև է: Արամ Գրիգորյանը նաև մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին:
Սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա կանայք: Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը` գյուղի մերձակայքում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր կարծիքները՝ փոխել բանակցային ֆորմատը՝ ներգրավելով դրանում Թուրքիային, հակապետական են եւ դեմ են թե Հայաստանի, եւ թե Արցախի պետական շահերին։ Ավելին. պետք է հարց բարձրացնել Թուրքիային հեռացնելու Մինսկի խմբից։ Այ, դա կլինի դիվանագիտական հաղթանակ»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։ Հադրութին հարվածեցին հրետանիով»։
Ավստրալիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների բռնկմամբ: