Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Ուշ երեկոյան Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին՝ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր գործընթաց է սկսվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հետ կապված: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն արդեն ՍԴ անդամ է ընտրվել Ազգային ժողովի կողմից, եւ նրա տեղը թափուր է մնացել:
«Հրապարակ» թերթը գրում է. « Սահմանադրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` պատերազմական այս օրերին, երկրի գերագույն հրամանատարը չէ։ Բանն այն է, որ, մայր օրենքի համաձայն, վարչապետը գերագույն հրամանատար է դառնում միայն փաստացի հայտարարված պատերազմի ժամանակ։
Երեկ էլ խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի կողմից առաջին ընթերցմամբ ներկայացվել եւ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:
«Ֆոտոլուրի» լուսանկարների շարքը՝ Ստեփանակերտից
Ըստ Կիպրոսի “Geopolitical Cyprus” վերլուծական կենտրոնի ուշագրավ տեղեկության՝ Արցախի ռազմաճակատում թուրքական Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ-ների կիրառումը և դրանց կառավարումը համակարգում է թուրք գեներալ Գյոքսել Քահյան (Goksel Kahya), որը մինչ այդ համակարգում էր ԱԹՍ-ների կիրառումը նաև Լիբիայում։ Այս մասին գրում է «Ռազմինֆոն»Լ
Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից, իսկ նրանց սրտացավության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում հույս ունեն, որ իշխանությունները կգնահատեն իրենց աջակցությունը եւ ազատ կարձակեն Գագիկ Ծառուկյանին՝ երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Արցախում են Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից:
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի հեղինակած բանաձևին, որով դատապարտվում է Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի սանձազերծած հարձակումը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի այլ լուծում, քան խաղաղ կարգավորումն է:
Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է արել՝ հայտնելով, որ Արցախում հայկական զինված ուժերը կրկին հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցել:
78 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր եւ դերասան Մաք Դեւիսը, որը մի շարք հայտնի կոմպոզիցիաներ է գրել Էլվիս Փրեսլիի համար:
Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել առանց փոփոխությունների թողնել 10 օտարերկրյա պետությունների ցուցակը, որոնց հետ Միության երկրներին թույլատրված է բացել արտաքին սահմանները, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն այդ ցուցակի մեջ չեն մտնում:
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ Քրիս Բրայանթը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Ամերիկացի Թիմոթի Ռեյ Բրաունը՝ առաջին մարդը, որին հաջողվել է ՄԻԱՎ-վարակից բուժվել 13 տարի առաջ, ԱՄՆ-ում մահացել է քաղցկեղային հիվանդության կրկնվելուց հետո:
ԱՄՆ-ում Արիզոնայի նահանգի Յումայի զինափորձարանում տեղի ունեցած զորավարժությունների ընթացքում անցկացվել են LIDAR ռոբոտների փորձարկումները, որոնց թիրախը եղել է ռուսական Տ-72 տանկը:
Այս պահին չի հաջողվում տեսանյութ ներբեռնել հավելված կամ դիտել արդեն ներբեռնված տեսանյութերը, սակայն արգելափակման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։
Շումերական քանդակը, տարիքը, ենթադրաբար, կազմում է 2400 տարի, հանել են աճուրդից եւ Իրաքին կվերադարձնեն Բրիտանական թանգարանի ակտիվ աջակցությամբ: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:
Քուվեյթի նոր Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը սեպտեմբերի 30-ին հավատարմության երդում է տվել Ազգային ժողովի (խորհրդարանի) առջեւ՝ որպես երկրի նոր տիրակալ։
Ամերիկացի հեռուստադիտողների մեծամասնությունը կարծում է, որ դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հաղթանակ է տարել գործող նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ սեպտեմբերի 29-ի երեկոյան կայացած նախընտրական վիճաբանությունների առաջին փուլում, որն ստացել է Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների չափազաց ցածր գնահատականը:
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը հերքում է իր մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված կեղծ լուրերը:
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին պաշտոնապես հայտարարել է Բաղդադում իրենց դեսպանությունները փակելու մի շարք երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի, մտադրության մասին՝ դիվանագիտական ներկայացուցչությունների գնդակոծությունները շարունակելու դեպքում։
ՀՀ Ազգային ժողովի շենքը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դրոշներով և հայկական զինված ուժերի խորհրդանիշ արծվի նկարով:
Թուրքական մամուլի և թուրք վերլուծաբանների ուշադրության կենտրոնում շարունակում է օրակարգային թեմա լինել արցախա-ադրբեջանական շփման գծում սկսված պատերազմը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանի դիրքորոշումն արտահայտվեց Վրաստանի նախագահի հայտարարությամբ Ղարաբաղում ռազմագործողությունների և պատերազմի հենց առաջին օրը, եղել է ԱԳՆ-ի, Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որոնք բոլորը հանգում են նրան, որ սա Վրաստանի համար ծայրահեղ մտահոգիչ և անհանգստացնող իրավիճակ է, քանի որ այն ունի ռիսկեր տարածաշրջանի, ինչպես նաև՝ Վրաստանի համար։