Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն երեք սիրիացի զինյալ է զոհվել, գրում է The Guardian պարբերականը:
Ճապոնիայի իշխանությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին դադարեցնել ռազմական առճակատումը և նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50,850-ի:
Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել «տարածքային ամբողջականությունն ու ժողովրդին պաշտպանող» Ադրբեջանին։
Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) փաստագրել է Ադրբեջանում Թուրքիայի կողմից աջակցվող խմբերից «առաջին սիրիացի վարձկանի մահը»։
Ադրբեջանական կողմը սպառնում էր ուժի կիրառմամբ, և այժմ նրանք ուժ են կիրառում` ձգտելով հակամարտության ռազմական լուծմանը և Արցախից ու Հայաստանից ակնկալելով միակողմանի զիջումներ, ինչը բացառված է: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Սքայ Նյուզ Արաբիա»-ին տված հարցազրույցում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք:
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանի խոսքով՝ երեկ գիշեր արցախյան ռազմաճակատում իրավիճակը շարունակել է մնալ հարաբերականորեն կայուն լարված, որոշ հատվածներում էլ տեղի են ունեցել հրետանային մենամարտեր, ինչպես նաև հրաձգություններ՝ հրաձգային զենքի կիրառմամբ։
րցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է լուսանկար՝ Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկից, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։
Շուտով՝ լավ լուր։
Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է Արցախ` ի պաշտպանություն հայրենիքի սահմանների:
Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի նախահարձակ գործողություններից հետո անցած գիշեր առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգություններից։
Իսրայելն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին տարիների ընթացքում ամենալարված բախման ֆոնին զենք է ուղարկում Բաքու: Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այս մասին տեղեկացրել են պաշտոնական և հետախուզական աղբյուրները:
Վահրամ Պողոսյանը ներկայացնում է ռազմաքաղաքական իրավիճակը Արցախում․ ՈՒՂԻՂ
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը, նրա եղբայր Ադամն ու հայրը՝ Փոլը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար նվիրատվություն կկատարեն։
Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։
Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում մեծամասամբ հայերով բնակեցված անջատողական անկլավ է, որտեղ ընթացող դաժան մարտերի պատճառով արդեն մոտ 100 մարդ է զոհվել։ Երևանն ու Բաքուն շարունակում են փոխադարձ մեղադրանքները։ Երեքշաբթի օրը սեպտեմբերի 29-ին երկու պետություններն էլ բացառել են բանակցություններ սկսելու հնարավորությունը։ Վիճահարույց Լեռնային Ղարաբաղի շրջանի վերահսկման շուրջ մոլեգնող հակամարտությունը սկսեց անհանգստացնել, երբ երեքշաբթի օրը Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանից թուրքական Ֆ-16 կործանիչը հայկական տարածքում խոցել է իր Սու-25 գրոհիչ օդանավերից մեկը։
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է անգամ այս լարվածության մեջ խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները. դիտվում է կորոնավիրուսի դեպքերի աճ:
ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ղեկավար Մայքըլ Մաքքոլը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս բռնկված պատերազմական գործողությունների շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 05:08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կինոյի շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Բոլոր գերատեսչությունները` պաշտպանության նախարարությունը, մարզպետարանները և այլոք 24 ժամյա պատրաստակամությամբ ջանք չեն խնայում հայրենիքի պաշտպաններին փրկելու գործում:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20։50-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադան-Ջիլիզա ավտոճանապարհին հարակից ձորում հայտնաբերվել է դի․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Ըստ իրանական «khabaronline» կայքի, Խաթիբզադեն ասել է, որ բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի տարածաշրջանի համար, քան ղարաբաղյան հակամարտությունը։
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին նիստ չի հրավիրի, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող հարգելի բնիկ ժողովուրդներ` թալիշներ, լեզգիներ, ավարներ և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ձեզ է դիմում Արցախի «Արդարություն» կուսակցությունը` մենք դարեր շարունակ, որպես բնիկ ժողովուրդներ ապրել ենք կողք կողքի, երբեք միմիանց հետ չենք ունեցել խնդիրներ:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:24-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող «Մինա» հյուրանոցի տանիքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով տանիքից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի «Երախտագիտության» այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը։