ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության տոնի կապակցությամբ քիչ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Մեր աշխատակիցները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում է. ուղիղ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքում, մասնակցել են կառավարության անդամներ, ուսանողներ, աշակերտներ։
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանԱրտակ Բեգլարյանի սեպտեմբերի 21-ի հրամանով Գեղամ Գարիի Ստեփանյանը նշանակվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար:
Նախորդ շաբաթների ընթացքում մամուլում սկսեց շրջանառվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանի՝ չարաշահումների մեջ կասկածվելու վերաբերյալ տեղեկություն:
Ազգային տոնի առթիվ հղում եմ ողջ Իտալիայի և անձամբ իմ ամենաջերմ շնորհավորանքները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հայաստանը մեկն է, մեր մեծ հայրենիքն է, 1918 թվականին մեր ժողովրդի համատեղ ջանքերով կառուցեցինք Հայաստանի Հանրապետությունը, բոլորի տոնը շնորհավոր»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորասկան ուղերձ է հղել Անկախության տոնի առիթով:
Խորը ցավով տեղեկացանք, որ 70 տարեկան հասակում մահացել է այրվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 09։20 սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանի Տավուշ֊Թովուզ ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ 1982թ. ծնված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մամմադով Էլշան Ալի օղլուն (Məmmədov Elşən Əli oğlu):
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է, թիրախավորող, նպատակային կրակոցներ չեն արձանագրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ աշակերտների ուշաթափման վերաբերյալ ահանզանգեր ինքը նույնպես լսել է։ Նրան այդ մասին փոխանցել են դպրոցահասակ զավակներ ունեցող ծնողները.«Այս իրավիճակը կհանգեցնի նրան, որ մեկ շաբաթ անց երեխան կգերհոգնի։ Հոգեբանական խիստ լարվածության արդյունքում նրանց մոտ տարատեսակ նևրոզներ կառաջանան, աշակերտներն այլևս ընդունակ չեն լինի լիարժեք կերպով ինտեգրվել դասապրոցեսին, իսկ կարճ ժամանակ անց պարզապես չեն ցանկանա դպրոց հաճախել։ Այս հետևանքները դրսևորելու ժամանակը շատ հեռու չէ»,- ասաց հոգեբանը։
«Հաճախ տերերդ են խեղկատակ, դուրսդ թուրք է, շուրջդ՝ թույն, բայց դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ, դու հողն ես եռագույն»․ պրեմիերա․ Ռուբեն Մխիթարյան
Մինչ 2050 թվականը պետք է քսանաապատկվի Հայաստանի համախառն ներքին արդյունքը և յոթնապատկվի միջին աշխատավարձը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոն:
«Էս է էս երկիրը: Չնայած երկիրը լավ երկիր է: Կառավարությունը, էն մարդիկ, որոնք նստած են պաշտոնին, չեն կարողանում ճիշտ կառավարել, որ մարդիկ չհիասթափվեն էս երկրից: Սպորտի նախարարությունն ինչի՞ համար է, որ մարդիկ նույնիսկ տեղ չեն տալիս, որ ռեկորդ սահմանես: Սա մարդկային վերաբերմունք չէ: Վաղը-մյուս օրը Սպորտի նախարարությունն իմ ռեկորդը կարող է գցել իր էջ ու ասել՝ տեսեք, մեր մարզիկը ռեկորդ է սահմանել: Առողջություն ենք սպառում, տանջվում ենք, չի կարելի այսպես: Գագիկ Ծառուկյանն էլ ինքն էր ասել, որ գալու է, չի եկել: Ես շարունակելու եմ իմ ռեկորդները սահմանել, բայց արդեն կարելի է ուրիշ դրոշի ներքո: Գնամ Եվրոպա, ուրիշի դրոշի ներքո նույն բանն անեմ, կասեն՝ սա մեր հայն է, մալադեց»,- ասաց Յուրի Սաքունցը:
Սեպտեմբերի 21-ին և 23-24-ն առանձին շրջաններում, 22-ին և 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր պատերազմն այսօր գնում է նաև Թուրքիայի հետ, ոչ միայն Ադրբեջանի հետ, դրա համար պետք է մի քիչ զգույշ լինենք պետությունների հետ»,- այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:
Նախագահի հրամանագրով՝ գնդապետ Արմեն Լալայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Հարցին, թե հայկական կողմն ինչ-որ սպասելիքնե՞ր է ունեցել, որ հիասթափեցնող է որակել Ի. Ալիևի հայտարարությունը, Անժլա Էլիբեգովան պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ առհասարակ ի՞նչ սպասելիքներ մենք ունենք Իլհամ Ալիևից, որովհետև իր հռետորաբանությունը տարիներ շարունակ նույնն է: Այսինքն՝ ի՞նչ դրական դինամիկա էինք մենք ակնկալում Ալիևից, որ մի հատ էլ հիասթափվել ենք՝ սա՝ մի կողմից, և երկրորդ՝ գնահատական տալ հուզականությանը, կարծում եմ՝ չարժե: