Բաժիններ՝

Մեր երկների հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի Արմեն Վարդանի,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Մեր երկրների հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա: Դաշնակցային հարաբերությունների, բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը, անկասկած, բխում է մեր եղբայրական ժողովուրդների երկարաժամկետ շահերից և կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930