Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել զինվորական կոչումներ շնորհելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել զինվորական կոչումներ շնորհելու մասին։

Նախագահի հրամանագրով՝ գնդապետ Արմեն Լալայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Իվանի ԼԱԼԱՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է նախագահի հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայորի կոչում է ստացել նաև գնդապետ Մհեր Շիրինյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաս-տանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Արմոյի ՇԻՐԻՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է հրամանագրում:

Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել նաև գնդապետ Ալբերտ Բաղդասարյանին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է հրամանագրի տեքստում։

Գնդապետ Ռոմիկ Մարգարյանին ևս նախագահի հրամանագրով գեներալ-մայորի կոչում է շնորհվել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Պողոսի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է հրամանագրում:

Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նաև գեներալ-մայոր Կամո Քոչունցին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի ՔՈՉՈՒՆՑԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,-ասված է հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս