Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
Անկախության տոնի առիթով ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերը տոնական թռիչք են կատարել Երևանի երկնքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թռիչքին հետևել է «Հաղթանակ» զբոսայգու բարձունքից։
«Երկրորդ, երրորդ պլան պատերազմում չկա, պատերազմում կա առաջին գիծ, կա պատերազմ, որին պետք է պատրաստ լինենք, պատերազմն ընդհանուր է հաղթվում, պատերազմում ընդհանուր են պատերազմում»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե աշխարհազորի ստեղծման վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում, որպես ԵԿՄ նախագահ՝ ի՞նչ եք կարծում՝ արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞, և եթե դա լինի՝ ԵԿՄ-ն կմղվի՞ երկրորդ պլան:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական ժողովրդի և իր անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ ՀՀ անկախության տոնի առթիվ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոն:
«Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ, մենք առավել հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողի՝ առանց նախապայմանների բանակցությունների վերադառնալու վերաբերյալ հարցին, որի մասին կոչ էր արել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Ռուսաստանցի հակաիշխանական օլիգարխ Խոդորկովսկիին պատկանող «Դոսյեի» հրապարակումը ինքնին հանցագործության մասին հաղորդում համարելը ևս մեկ ցուցիչ է, որ գործ ունենք սիրողական մակարդակում ինքնագործունեության, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմի հետ, քանի որ նույնիսկ «Դոսյեի» կայքը նշում է, որ պատասխանատվություն չի կրում հրապարակված տեղեկատվության բովանդակության համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը:
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:
«30 տարի առաջ մեր ժողովուրդը երազանք ուներ, դարերով երազանք՝ վերականգնել իր անկախ պետականությունը, և 29 տարի առաջ այդ երազանքը կատարվեց»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը հայրենիք է, մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ։
«Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործից մաս է անջատվել, որն այս պահին գտնվում է դատարանում, այլևս նախաքննական մարմնի տիրույթից դուրս է»,- այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկումներին, թե հայտնի քրեական գործերից՝ Գագիկ Խաչատրյանի, Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի՝ ընտրակաշառքի հետ կապված, տեղեկություններ չկան:
Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47552 դեպք, որոնցից 42637-ն` առողջացած, 936-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 265241 թեստավորում:
Անկախության տոնի առիթով ռազմական օդանավերը տոնական թռիչք կատարեցին Երևանի երկնքում:
Նման նախաձեռնության կյանքի կոչվելու համար խթան է հանդիսացել վերջին ժամանակներում բուժաշխատողների հանդեպ իրականացվող աննախադեպ ճնշումները, իրավունքների ոտնահարումները, մասնագիտական դիրքորոշման և տեսակետի արտահայտման համար հետապնդումներն ու հալածանքները։
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ ձեզ ԱԱԾ տնօրեն նշանակելն արդեն իսկ Ազգային անվտանգության իրական սպառնալիք է:
«Բոլորիս շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ, ցանկանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում անկախությունը և ինքնիշխանությունը հարատև լինեն, և այս համատեքստում կուզենայի ընդգծել, որ անկախությունն ու ինքնիշխանությունն այնպիսի կատեգորիաներ են, որոնք ամենօրյա պայքարի միջոցով ապահովելու խնդիր ունեն, և այդ պայքարը մեզանից յուրաքանչյուրս պետք է ապահովենք»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը:
ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք, գրում է Տեղեկատվական շտաբը։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով:
Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Այսօր, մեր Անկախության 30-ամյա հոբելյանից ընդամենը մեկ տարի առաջ, գնահատելով անցած ճանապարհը, մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է։ Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մենք պարտավոր ենք մտածել միաժամանակ և՛ արդիականացման, և՛ մեր ազգային ինքնության պաշտպանության հուսալի մեխանիզմների մասին։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
«Եթե չի բանակցում, ուրեմն գոյություն չունեն իր համար»,– այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ որպես այդպիսին գոյություն չունեն, տապալված են, ինչի համար մեղադրում է հայկական կողմին:
Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552-ի: