
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Թել-Ավիվում պաշտոնապես բացվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը:
Вести Израиль կայքը հայտնում է, որ դեսպանատան բացման արարողությանը ներկա է գտնվել Իսրայելի ԱԳՆ-ի «Եվրասիա-2» դեպարտամենտի ղեկավար Իցհակ Կարմել-Կագանը:
Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը իր ելույթում խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ դեսպանատունը աշխատանքը սկսում է հրեական օրացույցով Նոր տարվա տոնին ընդառաջ: Օգտվելով առիթից նա շնորհավորել է Իսրայելի բոլոր քաղաքացիներին Ռոշ-Հաշանայի առիթով՝ Իսրայելին մաղթելով խաղաղություն և բարգավաճում, իսկ երկրի բնակիչներին՝ առողջություն և հաջողություններ:
Իցհակ Կարմել-Կագանը իր հերթին Իսրայելի անունից ողջունել է Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման առիթով՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը կարևոր գործընթաց է, իսկ բաց և կառուցողական երկխոսության անցկացումը թույլ կտա լուծել ցանկացած խնդիր, եթե ապագայում դրանք առաջանան: