Ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Դրան զուգահեռ՝ հռետորաբանության զգալի կոշտացում Արցախի կողմից և առնվազն հռետորաբանության փոփոխություն պաշտոնական Երևանի մոտ: Փաշինյանն երեկ ԱԺ-ում չխոսեց իր սիրելի թեզերի մասին, դրա փոխարեն շեշտեց, որ հուլիսյան դեպքերը չեզոքացրել են ուժի կիրառման սպառնալիքի թեկուզ երևակայական ազդեցությունը:
Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, երբ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում, բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը։
Սեպտեմբերի սկզբին միջազգային մամուլում մտահոգիչ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սիրիայից ահաբեկչական խմբավորումներ են Թուրքիայի տարածքով ներթափանցել Նախիջևան՝ հայկական կողմի նկատմամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով: Այդ հարցին սեպտեմբերի 2-ի ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ասելով, որ ԱԳՆ-ն ստուգում է լուրերը` արդյո՞ք Թուրքիան Աֆրինից և Ազազից վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ պայքարում ներգրավելու համար։
Թվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք այլևս չի կարող զարմացնել։ Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա այսօրվա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի և մարդու անդառնալի անկումը։ Այն անընդունելի է բազմաթիվ հարթություններում։
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին։
Սեպտեմբերի 16-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հավաք է նախատեսված, որին կմասնակցեն ոչ միայն կուսակցության վարչության անդամները: Կայքի տեղեկություններով, այսօր հավաքին մասնակցելու են նաեւ մարզպետները, կառավարության մյուս անդամները, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները:
4-րդ զորամիավորման N զորամասում սեպտեմբերի 16-ին անցկացվել է պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ ճշտելու, թե քանի՞ աշխատակից է կրճատվել, որքանո՞վ է կրճատվել ընկերության աշխատակիցների աշխատավարձը, և ո՞րն է դրա պատճառը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը սատարում է մի նախարարի, որն իր ամբողջ ներուժով հակահայ քաղաքականություն է վարում, Հայոց եկեղեցին արժեզրկել է, հովանավորում է սատանայական խմբերի, որ մետրոներում անհասկանալի, Աստծուն դեմ կոչերով հանդես գան, եթե նա իր ներուժով փորձում է այնպես անել, որ դպրոցներում երեխաները 2-3-րդ դասարանից անցնեն սեռական կրթության դասընթացներ, Հայոց եկեղեցու պատմություն առարկան պարտադիր առարկաների ցանկից հանվի և միացվի Հայոց պատմությանը, եթե նախարարը կարողանում է մի մարզի ժողովրդի անտեղի վիրավորել, մեղադրել մի բանում, որը չի արել, և այդ ամենին Փաշինյանն աջակցում է ու ասում է, որ նախարարը հրաժարական չի տալու, ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես աջակցում է երկրում այլասերմանը, եկեղեցու արժեզրկմանը: Մեզ համար պարզ է, որ այս այլասերումը վարչապետի կողմից է հովանավորվում»:
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» տանը կհանդիպի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշի» հետ։ Խաղը կմեկնարկի 18։00-ին։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով Պաղեստինի բնակչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կհամակարգի Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորների խումբը:
Տարբեր երկրների իշխանությունների եւ գիտական ընկերությունների ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան կորոնավիրուսի առնչությամբ միմյանց հակասող արտահայտություններից:
Եվրոպայի երկրներում COVID-19 հիվանդությամբ վարակման մակարդակն անհանգստություն է առաջացնում:
Աֆղանստանի անվտանգության ուժերը «Թալիբան» արմատական շարժման գրեթե 30 զինյալների են ոչնչացրել Նանգարհարի նահանգում ծայր առած ընդհարումների ընթացքում:
Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 179 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին վերաբերում է Աջարիային, լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գործադիրի ղեկավարն ու նրա թիմը քաղաքական բանավեճը վեր են ածել զզվելի ու անձնական վիրավորանքներով լի «բազարի»: Սթափվեք, ամոթ է:
Բողոքի ակցիաները կառավարության դիմաց շարունակվում են. ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հաշվի առնելով Առողջապահության Նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին։
ԲՀԿ երիտասարդներն այսօր ակցիա էին կազմակերպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Անքննելի է այն փաստը, որ յուրաքանչյուր պետության համար առանցքային և ֆունդամենտալ նշանակություն ունեցող ոլորտներից մեկը կրթությունն է, քանի որ այն ամենաուղղակի ու անմիջական ձևով ազդում է հանրության ամենախոցելի ու զգայուն խմբի վրա։ Հետևաբար՝ շատ կարևոր է պետության ներսում տարվող ճիշտ ու ռացիոնալ հիմքերի վրա դրված կրթական քաղաքականությունն ու մշակված տեսլականը, թե տվյալ շրջափուլում ինչպես է ընթանում երկիրը, և ինչպես են տվյալ ոլորտի պատասխանատուները դիմակայում գոյություն ունեցող մարտահրավերներին։
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է լրատվամիջոցներից մեկում հայտնված տեղեկությանը, թե «Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել»:
ԲՀԿ երիտթևը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը. ՈւՂԻՂ
Սա դեռ սկիզբն է, կմիանան նոր բժիշկներ. Գևորգ Թամամյանը՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի աշխատակազմի աշխատանքից հեռանալու մասինL
Կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության սեփականություն հանդիսացող ԳԱԶ 13 մակնիշի մեքենան անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կհանձնվի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին: Այն նախկինում սպասարկել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանին: Մեքենայի սկզբնական արժեքը 651.973 դրամ է:
Ուգանդայի հյուսիս – արեւելքում 200-ից ավելի կալանավոր է փախել առանձնապես վտանգավոր հանցագործների բանտից՝ ըստ որում սպանելով մեկ զինծառայողի:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյաևը սեպտեմբերի 17-ին ընդունել է մարզական ոլորտի մի խումբ երախտավորների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի և Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ պետական բարձր պարգևներ հանձնել նրանց: