
Թարմացնող աղցան կաղամբով և շատ օրիգինալ բաղադրիչով

Բաղադրիչներ
1. Երիտասարդ կաղամբ – կես գլուխ
2. Ռուկոլա – 70 գ
3. Չորահաց
4. Թունա ձուկ – 1 բանկա
5. Աղ և սև պղպեղ
6. Թթվասեր – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաղամբը բարակ կտրատել, լցնել ամանի մեջ:
2. Ռուկուլան (կարելի է փոխարինել մաղադանոսով կամ սամիթով), մանր կտրատել և ավելացնել կաղամբին:
3. Լցնել չորահացերը:
4. Այնուհետև ավելացնել թունա ձուկը՝ նախապես պատառաքաղով տրորելուց հետո:
5. Համեմել աղով, համեմունքներով, լցնել թթվասերը, լավ խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը