Յակուտսկում հատուկ կինոցուցադրություն է անցկացվել շների համար
Յակուտսկի կինոթատրոններից մեկը շների համար ֆիլմի հատուկ ցուցադրություն է անցկացրել Ռուսաստանի կինոյի օրվա առթիվ: Այդ մասին հայտարարել են կազմակերպության մամուլի ծառայությունում:
«Կինոյի օրը չի կարող անցնել առանց ֆիլմերի ցուցադրության: Սակայն մարդկանց չի կարելի կինոթատրոններ այցելել Յակուտրայում կարանտինային սահմանափակումների պատճառով, ուստի ցուցադրության հանդիսատեսներն են դարձել ընտանի կենդանիները: Ակցիան յուրատեսակ պատասխան է դարձել կարանտինային իրողություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դեռ չազդարարված ֆիլմի հատուկ ցուցադրությունը կայացել է Յակուտսկի Cinema-Center կինոթատրոնում: Հանդիսատես է դարձել ինը կենդանի:
«Շներին նստեցրել են շախմատաձեւ, որպեսզի հատուկ հեռավորություն պահպանվի: Հանդիսականներին ապահովել են բժշկական դիմակներով: Ակցիայի չորքոտանի մասնակիցները ֆիլմ են դիտել շան հետ մարդու բարեկամության մասին»,- ՏԱՍՍ-ին հայտնել են մամուլի ծառայությունում: Կինոթատրոնի աշխատակիցների խոսքով՝ Ռուսաստանում սա առաջին կինոցուցադրությունն է, որն անցկացվել է հատուկ շների համար:
«Ոչ մեկը չի խախտել կարգապահությունը, սոցիալական հեռավորությունը: Չորքոտանի հանդիսականներն իրենց լավ են պահել եւ մաքուր, այդուհանդերձ, մենք սեանսից հետո հանգամանորեն ախտահանել ենք հաստատությունը»,- նշել են կինոթատրոնում:
Յակուտսկում կինոթատրոնները համավարակի կապակցությամբ փակ են մարտի 19-ից, սակայն արդեն սեպտեմբերի 15-ից դրանք կարող աշխատանքը վերսկսել այն պայմանով, ինչը թույլ է տալիս կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը: Ընդամենը Յակուտիայում, ստոպկորոնավիրուս.ռֆ ռեսուրսի տվյալներով, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7210 դեպք, ապաքինվել է 5870 մարդ, մահացել է 79 մարդ: