Ցերեկային քունը մահացու վտանգավոր է. գիտնականներ

Ցերեկային քունը մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը: Այս մասին հայտնում է MedicalXpress- ը:

Գուանչժուի բժշկական համալսարանի չինացի գիտնականները պարզել են, որ ցերեկային քունը, նույնիսկ մեկ ժամ տևողությամբ, կարող է մահացու լինել:

Մասնագետները վերլուծել են 313.651 պացիենտների տվյալները ավելի քան 20 գիտական ​​աշխատություններից՝ պարզելու համար ցերեկային քնի կապը սրտանոթային հիվանդությունների պատճառով վրա հասած վաղաժամ մահվան հետ:

Գիտնականները պարզել են, որ 60 րոպե տևողությամբ ցերեկային քունը 30%-ով մեծացնում է բոլոր պատճառներից մահվան ռիսկը, և 34%-ով՝ սրտանոթային հիվանդությունների պատճառով մահվան ռիսկը:

Միևնույն ժամանակ նշվել է, որ ցերեկային կարճատև քունը (մինչև 60 րոպե) կարող է բարելավել սրտանոթային համակարգի վիճակը նրանց մոտ, ովքեր գիշերները վատ են քնում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս