Պոլ Պոգբան վարակվել է կորոնավիրուսով
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Պոլ Պոգբան և Տանգի Նդոմբելեն վարակվել են կորոնավիրուսով:
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» կիսապաշտպանների դրական թեստի մասին հայտնում է L’Equipe-ը: 27-ամյա Պոգբան պետք է հրավիրվեր հավաքական՝ Ազգերի լիգայի հանդիպումներին մասնակցելու, այժմ նրան կփոխարինի Էդուարդու Կամավինգան «Ռենից»: Նդոմբելեն նույնպես չի ընդգրկվել ազգային հավաքականի կազմում:
Սեպտեմբերի 5-ին ֆրանսիացիները կխաղան Շվեդիայի հավաքականի հետ, սեպտեմբերի 8-ին՝ Խորվաթիայի հետ:
Պոգբան Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը