China Shipbuilding Group-ը մտնում է Չինաստանի այն 24 ընկերությունների եւ մասնավոր անձանց թվի մեջ է, որոնք ներառված են ԱՄՆ-ի պատջամիջոցների նոր ցանկում, հաղորդել է Splash-ը:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը օգոստոսի 25-ին թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության շուրջ առանձին հանդիպումներ էր ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Օգոստոսի 28-ին B-52 ամերիկյան վեց ռմբակոծիչներ թռչելով կանցնեն Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների վրայով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը:
Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսային վարակի բռնկում է տեղի ունեցել:
Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի դարպասապահը հեռացել է ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և դարպասապահ Սուրեն Ալոյանը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:
«Նախ իրականացվում է ծառայողական քննություն, նաև քրեական գործ է հարուցված կամ կհարուցվի մոտակա ժամանակ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու փաստին:
Հետևելով ներհայաստանյան իրադարձությունների ընթացքին՝ աստիճանաբար համոզվում ենք, որ օրվա իշխանությունների համար գլխացավանք հանդիսացող և կոկորդին մնացած հարցերից մեկի հետ կապված, կարծես թե քաղաքական որոշում է կայացվել, և այն առաջիկայում միս ու արյուն կստանա․ այդ թեման Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դարձել էր նրա իշխանության համար պատուհաս։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռ չի ամրագրել ուղեւորությունը Անդրսիբիրյան մայրուղով, ուղեւորության մասին պլանները ժամանակավորապես դադարեցված են ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնը թողնելուց հետո:
«Ապրիլյան հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, թողնենք, սպասենք, տեսնենք… Երբ որ հանձնաժողովը կավարտի աշխատանքը, հայտարարություն կլինի, էն ժամանակ հարցեր տվեք: Միգուցե ինչ-որ բանի հետ ես համաձայն լինեմ: Միգուցե ինչ-որ բանի հետ անհամաձայնությունս հայտնեմ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների արդյունքը կերևա ավելի ուշ, հետևաբար՝ այդ ոլորտից այս պահին պոզիտիվ արձագանքի ակնկալիք չպետք է ունենալ։
Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը՝ Բանկը որոշում է կայացրել երկարաձգել ակցիայի գործողության ժամկետը և ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կարող են մասնակցել ակցիային մինչև 2020թ.-ի հոկտեմբերի 5-ը:
ՊՍԺ-ի խաղացողներ Նեյմարը և Անխել Դի Մարիան հարձակվող Լիոնել Մեսսիի հետ քննարկել են նրա հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնայից» փարիզյան ակումբ:
Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը: Դրա շուրջ պայմանավորվել են երկու երկրների նախագահները: Այդ մասին«Սավուշկա-Օրշա» ՍՊԸ-ի աշխատողների հետ հաղորդակցության ժամանակ ասել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։
ԱԿԲԱ Բանկը սահմանամերձ ու սահմանապահ Ճամբարակ համայնքում գործարկել է «Ճամբարակ» մասնաճյուղը: Մինչև այս, համայնքի բնակիչները սպասարկվում էին Սևանի և Իջևանի մասնաճյուղերում. բանկ հասնելու համար ստիպված էին ճանապարհ անցել։ Այսուհետև ԱԿԲԱ Բանկի ծառայությունների ամբողջական փաթեթը կտրամադրի նաև թվով 60-րդ՝ «Ճամբարակ» մասնաճյուղը։
Երեկ «Մեդիա կենտրոնը» տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ լրատվամիջոցներին հրավիրում է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի՝ «Քաղհասարակություն-իշխանություն. որտե՞ղ փնտրել խզումը». հարցազրույցին:
ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ գանգատն արդեն ներկայացվել է։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում ՍԴ դատավորների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ ժամկետը պահպանելով ՄԻԵԴ-ից պահանջված փաստաթղթերը և լրացված գանգատն ուղարկել են ՄԻԵԴ։
Շվեդացի ակտիվիստ Գրետա Թունբերգն օգոստոսի 28-ին վերադարձել է ի պաշտպանություն կլիմայի սովորական պիկետների այն բանից հետո, երբ գարնանն այդ ակցիաները, նկատի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը, տեղափոխվել էին Ինտերնետ եւ դարձել թվային: Այժմ նրան կարելի է կրկին տեսնել Ստոկհոմի կենտրոնում՝ խորհրդարանի առջեւ նույն տեղում, որտեղ 2018 թվականի օգոստոսին նա սկսել է միայնակ պիկետներ անցկացնել ի պաշտպանություն կլիմայի:
Կահրեում ձերբակալվել է Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի պարագլուխ Մահմուդ Իզաթը: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը:
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 27.08.2020 բավարարվեց «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը՝ Դատարանի 13.08.2020թ․ որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։ Ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից։ Որոշումը հասանելի է DataLex դատական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով։
Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ են տրվել հարյուրավոր միլիոնների չարաշահումներ, որոնցով զբաղվում են իրավապահները։ Նկատենք՝ խոսքը գնում է վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներոք գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին է, որի վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են նաեւ պաշտոնական մարմինները։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈՒ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը խրախուսվել են «Մարշալ Բաղրամյան», իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը՝ «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալներով։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքէջից։
Նույն գործի շրջանակներում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի, որոնցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ միջնորդություն է հարուցվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, երբ մարտին Հայաստանում սկսվեց արտակարգ դրությունը, իսկ ամբողջ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսը, պարզ էր, որ տնտեսության վերաբերյալ գնահատականներն ու մոտեցումները փոխվելու են։
«Այսօր բոլորս էլ գիտենք, որ կաթի ինքնարժեքը շատ ցածր է, 150 դրամ մենք ասում ենք, բայց տեղեր կան, որտեղ կաթը շատ է արտադրվում և մինչև 110 դրամ է»: Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով քաղաքացիներին մտահոգող հարցերին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում «Բանակ-2020» Միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների ստատիկ և դինամիկ ցուցադրության ժամանակ «Էրեբունի» ավիացիոն բազայում կայացել է ավիացիայի ցուցադրական թռիչք: Այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Միջերկրական ծովում Հունաստանի իրականացրած զորավարժությունները՝ նշելով, որ նմանատիպ զորավարժություններով և քայլերով հնարավոր չէ խանգարել Թուրքիայի զինված ուժերին և փոխել նրանց ծրագիրը։
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացումով ստեղծվելիք ռազմականացված նոր՝ աշխարհազորային միավորումների գաղափարը հասունացած գաղափար էր, որին քայլ առ քայլ գնում էր մեր պաշտպանական համակարգը: Այդ ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և վերլուծություններ: Ուսումնասիրվել են Իսրայելի, Իրանի, Ավստիրայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Գերմանիայի և այլ երկրների փորձը: Իհարկե ոչ բոլոր տեղերում է այն կոչվում «աշխարհազոր, կամ ակտիվ պահեստազոր», սակայն զորքերի համալրման, և զանգվածային ուժերով պաշտպանական խնդիրների լուծման գաղափարը հիմնականում նույնն է:
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայիսի 25-ից դիմակ կրելը փակ եւ բաց տարածքներում դարձավ պարտադիր։ Այս պարտադիր նորմի ընդունումը պարետը հիմնավորեց համավարակի տարածումը զսպելու եւ կանխելու նպատակով՝ համոզված լինելով, որ դիմակների համատարած կրումը պետք է փրկեր տապալված եւ ձախողված հակահամաճարակային ռազմավարությունը։