Օգոստոսի 27-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասից շուրջ 14 կմ հեռավորության վրա գտնվող «Ակներասար» հանդամասում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և 25-30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում. 44-ամյա վարորդ Սեյրան Հակոբյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ հարուցված քրեական գործով արդեն 20 մեղադրյալ է ներգրավված, չնայած նախաքննական մարմինն այս հարցով շատ բացահայտումներ դեռ չի անում:
Հուսով եմ, անցած 13 ամիսների ընթացքում շատ չեմ հիասթափեցրել աշխատանքովս, իսկ որոշ դեպքերում էլ գուցե նպաստել եմ դրական փոփոխությունների իրականացմանը։ Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում անելիքներն անծայրածիր են, խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն, իսկ արագ լուծումներ հաճախ ուղղակի չկան։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները բավական խառն են և չեն հասկանում, թե, ի վերջո, ինչպես են լուծելու ՍԴ խնդիրը, մասնավորաբար չեն կողմնորոշվում՝ ՍԴ անդամների ընտրությունը կազմակերպելու հարցում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ առողջապահության նախարարությունից հերքեն, թե Արսեն Թորոսյանի գործերը լավ են, եւ նա դիմում չի գրելու, ոչ միայն մամուլի աղբյուրներն են վկայում այն մասին, որ այդպես չէ, այլեւ բազում փաստեր։ Ասենք, այն, որ Թորոսյանը Ֆեյսբուքից ջնջվել է, որ նա արձակուրդ է գնում, երբ համաճարակի դեմ պայքարը շարունակվում է։ Այն, որ արձակուրդն օգոստոսի 31-ից է, իսկ կառավարության օգոստոսի 27-ի նիստին նա չէր մասնակցում։ Այն, որ իր «ախոյանին»՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին, հանգիստ է թողել եւ ԵՊԲՀ-ում հոգաբարձուների խորհրդում շատ քիչ «մարդ» է անցկացրել, իսկ խորհրդի նախագահն էլ իր թիմից չէ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը հայտարարել էր, որ ազատման դիմում է ներկայացրել: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմությունն այս փուլում այլեւս ավարտված է ինձ համար։ ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով եւ փոխհամաձայնեցված որոշմամբ»,- հայտարարել էր Առաքելյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում թեժ աշնանը նախապատրաստվելուն զուգընթաց ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շաբաթը մի մարզ են այցելում եւ հյուրընկալվում այդ մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորներին։ Թեեւ որոշ պատգամավորներ մեզ վստահեցրին, որ դրանք ապաքաղաքական պիկնիկներ են՝ քաղաքական հարցեր չեն քննարկում։ «Մանավանդ որ ամեն քայլափոխի ԱԱԾ-ն մեզ հետեւում է»,- ասաց նրանցից մեկը։
Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, 869-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Այս մասին ասված է Արցախ/Տեղեկատվական շտաբում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 451-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 869 է:
Օգոստոսի 28-ին, ժամը 06։57-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։
Փաշինյանի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նա շատ արագ սկսեց ծաղրել իրեն վստահություն տված ժողովրդին: Սուտը ստի ետևից, անհարկի սպառնալիքներ, ապօրինի ձերբակալություններ, առողջապահական ճգնաժամ, սոցիալական անվտանգության խաթարում, գիտակրթական ոլորտի սնանկացում, արտաքին պարտքի ավելացում, բարեկամ երկրների հետ հարաբերությունների փչացում, Օ լումայի ներդրումներ, արագ ծերացող հասարակություն:
Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը ակումբի անհաջող ելույթը եվրագավաթների ասպարեզում կապում է փորձի պակասի հետ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է պաշտոնաթող լինել առողջական վիճակի վատթարացման պատճառով: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով: Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին:
Օգոստոսի 27-ին, ժամը 16։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում գտնվող հանրակացարանի 5-րդ մասնաշենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օգոստոսի 28-ին, ժամը 00։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջից։
«Իրավունք» թերթը գրում է. «Առնետները սովորաբար լքում են խորտակվող նավը, սակայն քաղաքական առնետավազքը երբեմն բթացնում է խորտակման վտանգն ու ողբերգությունից փրկվելը դառնում է անհնարին…
Դոնալդ Թրամփը պաշտոնական համաձայնություն է տվել նախագահի ընտրության համար իր թեկնածությունը կրկին քվեարկության դնել Հանրապետական կուսակցությունից: Օգոստոսի 27-ի ուշ երեկոյան Սպիտակ տանը ելույթ ունենալով հանրապետականների համազգային համագումարի շրջանակում՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել կուսակիցներին վստահության համար եւ ընդունել նրանց առաջարկությունը դառնալու պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու նոյեմբերին կայանալիք ընտրություններում:
«Հրապարակ» թերևթը գրում է. «Նոր Հայաստանի իրավապահներն անզիջում պայքար են սկսել հանցագործ աշխարհի ներկայացուցիչների դեմ: Հիմնական միջոցները խուզարկություններն են, զենքի եւ արգելված նյութերի փնտրտուքի պատրվակով անմարդկային հաշվեհարդարները, որոնց մասին տեղեկատվությունը սպրդում է մամուլ: Տարբեր ՔԿՀ-ների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներն անցած շաբաթ դիմակներով ու մահակներով մտել են կալանավորների խցեր եւ բռնություններ կիրառել անօգնական մարդկանց՝ դատապարտյալների եւ կալանավորների նկատմամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոպիտ խոսեց ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների եւ հարակից օրենքների նախագծերի քննարկման ժամանակ:
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ընդգրկուն զինավարժանքները ՉԺՀ-ի արեւելյան եւ հարավային ափի մոտ անցկացվում են մարտական պատրաստության տարեկան պլանին համապատասխան եւ ուղղված չեն այլ երկրների դեմ: Այդ մասին հայտարերել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում գանձագողության և գանձախուզության դեպք է կանխվել: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
ԱՄՆ-ում հետախուզական արբանյակով Delta IV Heavy կրող հրթիռի արձակումն ԱՄՆ-ի զինված ուժերի համար՝ հետաձգվել է: Այդ մասին հայտնել է United Launch Allaince (ULA) ընկերությունը:
Մադրիդի «Ռեալը» կրկին մտադրություն ունի կրճատել ակումբի աշխատակիցների աշխատավարձերը՝ մեղմացնելով կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքները:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 26-ին, ժամը 23.00-ին, Գայի պողոտայից բերման են ենթարկել 26-ամյա Արթուր Ս.-ին, որը ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կշարունակի աշխատել միլանյան ակումբում:
Հուլիսի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մի տնից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տան պատուհանի ճաղավանդակը, գողացել հեռուստացույց, ոսկեղեն, զարդեր ու կենցաղային պարագաներ` տուժողին պատճառելով մեկ միլիոն դրամից ավելի նյութական վնաս:
Պատրաստում ենք բոլորովին նոր աղցան: