 
                        «Չելսիում» կորոնավիրուսային վարակի բռնկում է ԱՊԼ-ի մեկնարկից 2 շաբաթ առաջ
 
                                    Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսային վարակի բռնկում է տեղի ունեցել:
Ակումբի նախամրցաշրջանային մարզումները սպառնալիքի տակ են հայտնվել այն բանից հետո, երբ թիմի չորս խաղացողների COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ըստ Daily Mail-ի, բոլոր չորսն արձակուրդն անցկացնում էին հունական Միկոնոսում. Մեյսոն Մաունթը, Թեմմի Աբրահամը, Քրիստիան Պալիսիկը և Ֆիկայո Թոմորին կարանտինում են:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանը կսկսվի սեպտեմբերի 12-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        