Բաժիններ՝

Նեյմարը և Դի Մարիան խոսել են Մեսսիի հետ ՊՍԺ տեղափոխվելու մասին

ՊՍԺ-ի խաղացողներ Նեյմարը և Անխել Դի Մարիան հարձակվող Լիոնել Մեսսիի հետ քննարկել են նրա հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնայից» փարիզյան ակումբ:

Բրազիլացին ՊՍԺ-ին է միացել «Բարսելոնայից» 2017 թվականին, բայց պահպանել է ընկերական հարաբերություններ իր նախկին թիմակցի հետ:

Հաղորդվում էր, որ անցյալ ամառ Մեսսին  Նեյմարից պահանջում էր վերադառնալ կատալոնական ակումբ, բայց դա տեղի չունեցավ:

Դի Մարիան Մեսսիի գործընկերն է Արգենտինայում և նաև նրա մտերիմ ընկերն է:

Նշվում է, որ Նեյմարը, Դի Մարիան և ՊՍԺ-ի այլ ֆուտբոլիստներ այժմ Լիգա 1-ում մրցաշրջանի մեկնարկից առաջ հանգստանում են Իբիցայում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս