![](/banners/BeFunky-design.jpg)
«Արարատ-Արմենիա»-ի դարպասապահը հեռացել է թիմից
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/1026150.jpg)
Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի դարպասապահը հեռացել է ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և դարպասապահ Սուրեն Ալոյանը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ակումբին է միացել 22-ամյա հայ դարպասապահ Վարդան Շահատունին: Վարդանը «Փյունիկ»-ի մարզադպրոցի սան է: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդես է եկել «Լոռի» ֆուտբոլային ակումբում, ինչպես նաև Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականում:
Հայաստանի մեկնարկած առաջնությունում «Արարատ-Արմենիա»-ն ունի միայն 2 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդն է: