Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։
Օգոստոսի 17-ին, ժամը 06.03-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի սուպերմարկետի մոտ մի խումբ անձինք կռվում են, հայհոյանքներ հնչեցնում:
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում դաժանորեն ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
«Հայաստանն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները» Նիկոլ Փաշինյան
Մալիում խռովարար զինվորականների կողմից ստեղծված այսպես կոչված Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն (ԺՓԱԿ) հայտարարել է օգոստոսի 19-ին իր կողմից երկրում սահմանված պարետային ժամի տեւողության կրճատման մասին:
ՏԿԵ նախարարության պատասխանը՝ Մարալիկի Առողջության կենտրոնին
«Էսքան ժամանակ ոչ մի փորձանքի առջև չենք կանգնել»,- ասում է Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատան մանկաբարձ Մերի Ասատրյանը՝ հավելելով, որ ծննդատունը փակելու որևէ պատճառ չի տեսնում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 19-ին ելույթի ընթացքում հայտնել էր, որ ուրբաթ օրը լավ լուր է հայտնելու, որով Թուրքիայի համար նոր ժամանակաշրջան է սկսվելու։
«Միայնակ կին եմ, ոչ աշխատավարձ եմ ստանում, ոչ մի բան»,- ասում է Մարալիկի ծննդատան աշխատակից Արեգնազան Բալոյանը, ով նույնպես արդեն 7 ամիս աշխատավարձ չի ստացել:
Այսօր Մարալիկի ծննդատան փակման դեմ ակցիայի ժամանակ մանկաբարձ Հերմինե Հանիսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, սակայն ոչ մի օր չեն բացակայել աշխատանքից, անտրտունջ աշխատել են, տնօրենից էլ գումար չեն պահանջել, որովհետև մտածել են, որ խնդիրը շուտով կլուծվի:
Բասկետբոլի կանանց առաջնությունը նոր թափ է ստանում:
ԱՄՆ-ը դեմ է հանդես է եկել Իրանի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ Ռուսաստանն առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի մտադրությունը:
«Մարդիկ վախից երեխա էլ չեն ունենում». Մարալիկի ծննդատան աշխատակից
Օգոստոսի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արմենակյան ու Գարեգին Հովսեփյան փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել։
«Խայտառակ իրավիճակ է»,- ասում է Շտապ օգնության աշխատակից Անահիտ Հակոբյանը, ով Մարալիկի առողջության կենտրոնում աշխատում է արդեն 40 տարի և այսօր միացել էր Մարալիկի ծննդատան փակվելու դեմ բողոքի ակցիային: Կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ ծննդատան 13 աշխատակիցներն արդեն 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց աշխատանքից ազատելու համար իրավական ակտ չկա:
Այսօր Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կենտրոնի ծննդատան 13 աշխատակիցներն արդեն 7 ամիս աշխատավարձ չեն ստացել: Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Առողջապահության նախարարությունը մերժել է Մարալիկի ԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը, այսինքն՝ որոշել է դադարեցնել ծննդօգնության ծառայության ֆինանսավորումը, քանի որ տարեկան կտրվածքով այնտեղ չի գրանցվում 150 և ավելի ծնունդ, ինչը համարվում է նշաձող պետպատվերի համար:
«Վարչապետը Մարալիկի մարզով երբեք չի հետաքրքվել. ինչո՞ւ չես գալիս». Մարալիկի ծննդատան աշխատակից
Մարալիկի ԲԿ-ի աշխատակիցները Շիրակի մարզպետարանում քննարկում են ծննդատան հետագա հարցը. ՈՒՂԻՂ
Երբ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին ծպտված դուրս գալ Հայաստանի ցանկացած տարածք և հարցնել քաղաքացիներից և Սերժ Սարգսյանի գործունեության, և Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ, մնում է մտածել, որ գործող իշխանությունը թե կույր է, թե խուլ, իսկ որ ավելի վտանգավոր է՝ ունակ չէ փաստերը համադրել ու եզրակացություններ անել:
«5 թոռնիկ ունեցել եմ Մարալիկի ծննդատանը, ոչ մի բողոք չունեմ, 6-7-ն էլ պիտի ունենամ». Մարալիկի բնակիչ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններում իր մրցակցին՝ դեմոկրատ Ջո Բայդենին, անգործության մեջ է մեղադրել քաղաքականության մեջ նրա գտնված բոլոր տարիների ընթացքում:
«Ամբողջ նախարարությունում մի ազատ մարդ չգտնվեց՝ Մարալիկի ծննդատան հարցը լուծելու համար». բուժքույր
Թույն չի հայտնաբերվել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում թունավորումից հետո, նախնական վարկածը չի փոխվել, խոսքը վերաբերում է պսիխոդիսլեպտիկներով թունավորմանը:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհների զոհերի թիվն ավելացել է մինչեւ հինգ:
Սա կոչվում է անհարգալից վերաբերմունք քաղաքացու նկատմամբ, երբ անմիջապես տան մոտով փոխադրվում են ծանրաքաշ մեքենաներ՝ ստեղծելով շուրջօրյա աղմուկ և փոշի, դարձնելով անհնարին ապրել մեր տանը։
Դատական համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ դանդաղ ու հետևողական քայլերով շարժվում ենք դեպի «զանգովի արդարադատություն», մինչդեռ 2 տարի առաջ հույս կար, որ հեղափոխությունից հետո դրանից ազատվելու ենք։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, ապաքինվել է ևս 217 մարդ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական գրառում է կատարել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Օգոստոսի 21-ին, ժամը 02։16-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում․ ներսում կա տուժած։