Բաժիններ՝

««Բարսելոնան» պետք է խելացի ընտրի իր ապագան»․ Վիդալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կիսել է իր կարծիքը կատալոնացիների գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի ապագայի վերաբերյալ:

«Սետյենի հետ աշխատելու համար մենք բավարար ժամանակ չունեինք: Մարզչի փոփոխությունը տեղի ունեցավ հանկարծակի, թիմը փորձեց հարմարվել:

Երբ ավարտվում է մրցաշրջանը, ակումբը պետք է խելացի ընտրի իր ապագան: Ղեկավարությունը պետք է որոշի՝ կմնա՞ նույն մարզիչը, և արդյո՞ք իրենք մտադրություն ունեն նոր խաղացողներ գնել, եթե ակումբի հնաբնակները մնան այստեղ»,- ասել է Վիդալը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս