Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկը կտրվի «Ալաշկերտ»-«Արարատ- Արմենիա» խաղով

ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի 2020/2021 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Որպես երկու մրցաշարերի մեկնարկային օր՝ նշվում է օգոստոսի 14-ը, սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:

Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»

«Նոա»-«Շիրակ»

«Արարատ»-«Փյունիկ»

«Ուրարտու»-«Լոռի»

«Վան»-«Գանձասար-Կապան»

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։

Առաջին խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

«Սևան»-«Ուրարտու-2»

«Շիրակ-2»-«Լեռնային Արցախ»

«Արարատ-Արմենիա-2»-«Վեստ Արմենիա»

«Նորավանք»-ԲԿՄԱ

«Ալաշկերտ-2»-«Արարատ-2»

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Քանի որ Առաջին խմբի առաջնությանը մասնակցում են 11 թիմեր, «Փյունիկ-2»-ը բաց կթողնի առաջին տուրը:

Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի առաջնությունների ամբողջական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս