
«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է «Բավարիայի» հետ Կոմանի տրանսֆերի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Քինգսլի Կոմանով, հայտնում է The Athletic-ը:
Մանկունյանցիներն արդեն բանակցություններ են վարել գերմանական ակումբի հետ 24-ամյա ֆրանսիացու տեղափոխության վերաբերյալ:
Կիսապաշտպանի դիրքի համար «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային գլխավոր նպատակը շարունակում է մնալ Ջեյադոն Սանչոն Դորտմունդի «Բորուսիայից», բայց Կոմանը նույնպես հետաքրքրությունների ցանկում է:
Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Կոմանն անցկացրել է 24 հանդիպում, խփել է 4 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը