
Հայտնի է «բազմոցին նիհարելու» մեթոդի գլխավոր սխալը

Հայտնի է գլխավոր սխալը, որը մարդիկ գործում են «բազմոցին նիհարելու» մեթոդի ընթացքում: Սխալի մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է սննդաբան և ֆիթնեսի մարզիչ Արինա Սկորոմնայան, գրում է korrespondent.net-ը:
Մասնագետի խոսքով, այժմ շատ պոպուլյար են մարմնի վարժությունները, որոնք կատարվում են նստած վիճակում նիհարելու համար: Պրակտիկան բաղկացած է դիֆրագմատիկ շնչառության և ստատիկ վարժությունների համադրությունից:
Սննդաբանը նշել է, որ նման վարժություններն իսկապես ակտիվացնում են մարմինը, նորմալացնում են նյութափոխանակությունը և ստիպում են մարմնին աշխատել: Բայց Սկորոմնայան շեշտել է, որ հաջողության կարելի է հասնել միայն վարժությունների կանոնավոր կատարման դեպքում:
Ավելին, այս համակարգը ինքնուրույն չի կարող սկսել ճարպի այրման գործընթացը: Նիհարելու համար այն պետք է համադրվի ճիշտ սննդակարգի և այլ տեսակի վարժությունների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը