Կեպան բաց է թողել 11 ոչ պարտադիր գնդակ և դարձել է ԱՊԼ-ի վատագույն դարպասապահը
2019/20 մրցաշրջանում «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան վատ ցուցանիշներ ունի:
Ըստ Opta վիճակագրական նախագծի տվյալների, 25-ամյա դարպասապահը բաց է թողել 11 ոչ պարտադիր գնդակ և այդ ցուցանիշով դարձել է վատագույնը առաջնությունում:
«Ելնելով սպասվող գոլերից՝ Կեպան Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 11 գոլ ավելի է բաց թողել, քան կանխատեսման մոդելը նրանից միջինում սպասում էր: Սա ավելի վատ ցուցանիշ է, քան ԱՊԼ-ի ցանկացած դարպասապահի մոտ: Տագնապալի է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը