Բաժիններ՝

ՄՕԿ-ը մտածում է օլիմպիական խաղերն առանց հանդիսականի անցկացնելու մասին. Թոմաս Բախ

Միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Տոկիոյի օլիմպիական խաղերն առանց հանդիսականի անցկացնելու տարբերակը: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: «Մենք պետք է նախապատրաստվենք Օլիմպիական խաղերի անցկացման տարատեսակ սցենարների: Ոչ մեկը չի ուզում, որ խաղերն անցկացվեն առանց հանդիսականի, սակայն մենք հատուկ քայլերի կգնանք, որ ՕԽ-ն կայանան: ՄՕԿ-ը մտածում է խաղերն առանց հանդիսականի անցկացնելու մասին»,- ասել է Բախը:

Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում ՕԽ­ն նորից հետաձգելու հնարավորությունը: Կազմակերպիչները ձգտում են խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը, սակայն եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը չանցկացվեն ամռանը, ապա, հնարավոր է, որ դրանք ևս մեկ անգամ հետաձգվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031