ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները թուրքական կողմի հետ քննարկել են մարտական գործողությունների շուտափույթ դադարեցումը Լիբիայում:
Հուլիսի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
«Միջազգային Հանրապետական Ինստիտուտը» (International Republican Institute www.iri.org) օրերս հրապարակեց հունիսի 18-25-ը Հայաստանի Հանրապետությունում կատարած հետազոտության արդյունքները՝ Covid-19-ի շուրջ ՀՀ քաղաքացիների հանրային ընկալման վերաբերյալ:
Աֆղանստանի Ուրուզգան կենտրոնական նահանգում յոթ ուժային է զոհվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցիչ Զարգայ Իբադիին:
2020 թվականի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:
2020 թվականի հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել:
Ուհանի համալսարանին կից հիվանդանոցից դուրս են գրել կորոնավիրուսով ախտահարված հիվանդին, ում ՉԺՀ-ում առաջին անգամ թոքերի փոխպատվաստման վիրահատության են ենթակել:
Վերջին օրերին հաճախակի են դարձել լուրերն այն մասին, որ Ամուլսարում կրքերը հանդարտ չեն, լինում են վիճաբանություններ, անգամ գողություն կատարելու մասին տեղեկատվություն ստացվեց:
Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ՄԻՊ գրասենյակում են. ՈւՂԻՂ
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2020 թվականի բյուջեի նախագծում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնելով 523 միլիոն 400 հազար դրամ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսել է իր կարծիքը Black Lives Matter-ի առաջխաղացման վերաբերյալ:
«Ասում են՝ իրազեկվել են երեխեքը, որ առաջին հայտով չդիմելու դեպքում չեն անցնում, այնինչ ոչ մի երեխա էլ, ինչքանով մենք ենք ուսումնասիրել, տեղյակ չի եղել»,- ԱԺ-ի դիմաց համալսարանի ընդունելության քննություններից հետո դուրս մնացած դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ծնող Մարիամ Եղյանը:
Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Արցախ։ Այցն անձնական բնույթ է կրում` Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետևում էի մեր «հզոր ծիրանային պատերազմներին» ու «ջախջախիչ հաղթանակներին» ու մտածում՝ երևի թե 1920 թիվը ծիրանը պակաս տարի է եղել, որ առանց մի կրակոցի թուրքին հանձնեցինք Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, հետո նույն թուրքի պահանջով կնքեցինք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վերջում էլ մի բուռ Հայաստանը տվեցինք բոլշևիկին, որ գոնե վերջին մի քանի հազար հայը փրկվեն:
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը որևէ պարագայում վեթինգի շրջանակում չի իրականացվում։
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԳԹԿ և ԿԳՄՍՆ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է հրավիրել: Զուգահեռ դրսում՝ ԱԺ շենքի դիմաց, տեղի է ունենում ընդունելության քննություններից հետո դուրս մնացած դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ակցիան:
Հուլիսի 22-ին, 25-ին, 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եվրախորհրդարանին (ԵԽ) չի բավարարաում յոթնամյա բյուջետային պլանը, որը համաձայնեցվել է Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում:
Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։
Վրաստանում կորոնավիրուսի նոր հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 24-ով եւ հասել՝ 1073-ի. իշխանությունների ներկայացուցիչները խուճապի համար հիմքեր չեն տեսնում հիվանդացածների թվի կտրուկ աճի պատճառով:
Չինաստանը քննարկում է Ուհանում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակելու հնարավորությունը՝ Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Վաշինգտոնի պահանջից հետո:
168.am-ի նկատմամբ դատական գործընթաց սկսելու նպատակով դատարան մուտքագրված ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայցադիմումը հետ է վերադարձվել վերջինիս:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով վարակվել է կորոնավիրուսով, պատմել է առողջական վիճակի մասին:
Համալսարանի ընդունելության քննություններից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց: Հայկ Բաբալյանն ընդունվել է համալսարան, սակայն 10-րդ հայտով, քանի որ իր նշած ֆակուլտետներից միայն այդտեղ է թափուր տեղ մնացել: Հայտը լրացրել է օնլայն, 10 բաժին է նշել, քանի որ չի իմացել, որ բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր չէ:
Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը NEWS.am–ին հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Նախկին Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հնարավոր չի համարում մինչեւ 2020 թվականի վերջն առեւտրական գործարք կնքել ԱՄՆ-ի հետ նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով:
«Նշել է երկու բաժին, ոնց մեր նախարարն էր ասում՝ 10 բաժին նշում եք, էնքան որ մեկն անցնեք, չէ, իմ երեխեն կոնկրետ երկու բաժին ա նշել: Առաջինով դուրս ա մնացել Իրավագիտությունից, Միջազգայինն էլ չի անցել 18.50-ով, բայց այդ բաժին ընդունվել են 11 բալով»,- ասաց Նազարեթյանը:
«Մոտ մեկ ամիս առաջ առաջացավ գաղափարը: Դա սկսվեց այն պահից, երբ ՌԴ-ում լուրեր էին շրջանառվում, որ նման սարք են օգտագործում, և հիմնականում՝ Կրեմլում: Դե մենք այստեղ լավ թիմ ունենք, միասին քննարկեցինք, հասկացանք, թե ինչ բաղադրության նյութ է օգտագործվում, ու որոշեցինք սարքել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վեդիի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ղեկավար Օրբել Խաչատրյանը:
Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 3 միլիոն 655 հազար դրամ հատկացնելով շրջակա միջավայրի նախարարությանը։