Բաժիններ՝

Հրատապ կիրականացվեն Սևանա լճի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքներ. Կառավարությունը որոշում է ընդունել

Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 3 միլիոն 655 հազար դրամ հատկացնելով շրջակա միջավայրի նախարարությանը։

Գումարը նախարարությանն անհրաժեշտ է Սևանա լճի առափնյա հատվածներում պետական և համայնքային նշանակության ջրածածկ շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ֆինանսավորման նպատակով։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝  դեռևս 2019 թվականին  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված է «Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման աշխատանքների իրականացում»  միջոցառումը։

Սակայն հաշվի առնելով Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հետ կապված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը,  ներկա փուլում առաջնահերթ լուծում է պահանջում ապամոնտաժման աշխատանքների իրականացումը։

Նշենք, որ ավարտվել են վարչապետի 2020 թվականի փետրվարի 3-ի հանձնարարականով նախատեսված՝ Սևանա լճի մինչև 1901.5 մ ափամերձ տարածքներում գտնվող շենք-շինությունների գույքագրման և ապամոնտաժման աշխատանքները։

Գույքագրման արդյունքներով ապամոնտաժման է ենթակա 1697 շենք-շինություն՝ ընդհանուր 68520 քմ մակերեսով, ինչն իրականացնելու համար անհրաժեշտ է 1 մլրդ 464,3 մլն դրամ։

Ապամոնտաժման ենթակա շենք-շինություններից 32-ը պետական կամ համայնքային սեփականություն են, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2994.6 քմ, համաձայն նախնական՝ խոշորացված գներով հաշվարկների՝ դրանց ապամոնտաժման աշխատանքների համար  անհրաժեշտ է 96850.0 հազար դրամ։

Շինությունների ապամոնտաժման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար 2020 թվականի ապրիլի 28-ին «Գնումների մասին» օրենքով հայտարարվել է մրցույթ, ինչի արդյունքներով հաղթող ընկերությունն առաջարկել է նշված փաստաթղթերը կազմելու աշխատանքները կատարել 3655.6 հազար դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս