Բաժիններ՝

Թիվ 162 մանկապարտեզի գործունեությունը 5 օրով կասեցվել է

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի մանկապարտեզներում: Խստորեն վերահսկվում են ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանումը հաստատությունների կողմից:

«Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները,մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրած ստուգայցերի արդյունքում, ՀՀ պարետին առաջարկություն էին ներկայացրել վերոնշյալ վարչական շրջանի թիվ 162 մանկապարտեզի գործունեությունը 5 օրով կասեցնելու վերաբերյալ: Պատճառը ՀՀ պարետի կողմից սահմանված նորմերի խախտումներն էին, մասնավորապես`ծորակային կահավորման անհամապատասխանությունները սահմանված նորմերի նկատմամբ: Արդյունքում, ՀՀ պարետի 17 հուլիսի, 2020թ.-ի N 198-Ա որոշմամբ, 5 օրով կասեցվեց վերոնշյալ մանկապարտեզի գործունեությունը:

ԱյսօրԿրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները ուժեղացված վերահսկողություն են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում: Իրականացված շրջայցի արդյունքում տեսչական մարմնի աշխատակիցներիկողմից տրվեցին ցուցումներ՝ կապված ախտահանման միջոցների քանակի սակավության հետ, ինչպես նաև համապատասխան խորհրդատվություն՝ շտկելու թերությունները:

ՀՀ կրթության տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս