Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհերի հիշատակին
Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհվածների հիշատակին։
Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը, Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում, ժամը 11:00-ին պատարագներ են անցկացվել Ադրբեջանի հետ սահմանին զոհվածների հիշատակին։ Կիեւում աղոթքը մատուցվել է Սրբոց Նահատակաց եկեղեցում։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի հետ սահմանին էսկալացիայի ժամանակ 4 հայ զինծառայող է զոհվել: